Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են ոլորտային հիմնախնդիրների լուծման ուղղությամբ արված քայլերը
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Արմեն Ղուլարյանի մոտ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն: Այս մասին հայտնում են կոմիտեի մամուլի ծառայությունից:
Քննարկվել են ինչպես քաղաքաշինության ոլորտում առկա հիմնախնդիրների լուծման ուղղությամբ արված քայլերը, այնպես էլ ընթացիկ աշխատանքային և կազմակերպչական հարցեր: «Այս պահին, երբ դեռ Կոմիտեի նոր նախագահի նշանակում դեռ չի եղել, առավել մեծ է մեր պատասխանատվությունը` բոլոր խնդիրներին համակարգված մոտենալու, թիմային աշխատանքի շնորհիվ արդյունքներ գրանցելու հարցերում»,- ասել է Արմեն Ղուլարյանը:
Վերջինս աշխատակազմի պատասխանատուների հետ քննարկել է ՀՀ վարչապետի հանձնարարականների սահմանված ժամկետներում կատարման ուղղությամբ տարված աշխատանքները, լսել նրանց նկատառումներն ու առաջարկները:
Մասնավորապես, քննարկվել են շինարարության գնագոյացման նոր մեթոդաբանության մշակման, գոտևորմամբ նախագծերով սահմանված բազմաբնակարան շենքերի հարկայնության սահմանափակումների վերանայման, մայրաքաղաքում ստորգետնյա և վերգետնյա ավտոկայանատեղերի կառուցման հնարավորությունների վերաբերյալ հարցեր:
Խոսվել է նաև ներդրումային ծրագրերի խթանման, բարեփոխումներ իրականացնելու համար օրենսդրական նախաձեռնությունների հիմք հանդիսացող առաջարկների մշակման և այլ խնդիրների մասին:


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ