Միայն գաղտնալսման փաստը վկայում է, որ զանգեր կան, և ես համաձայն չեմ հակառակը պնդողների հետ. դատավոր Ալեքսանդր Ազարյան
Հետհեղափոխական մթնոլորտը չպետք է ազդի դատավորի վրա, դատավորը պարտավոր էր մինչև հեղափոխությունն օրենքով առաջնորդվել և դրանից հետո ևս, իսկ օրենքը չի փոխվել: Այս մասին, անդրադառնալով դատավորների անկախությանը և իշխանությունների կողմից ուղղորդվելուն, ի պատասխան Tert.am-ի հարցին, ասաց Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը:
Ինչ վերաբերում է գործադիր իշխանության կողմից «զանգերով» դատավորներին ուղղորդելու հարցերին, նա նշեց. «Զուտ միայն գաղտնալսման փաստը վկայում է, որ զանգեր կան: Նախկինում, այո՛, զանգեր եղել են, և ես համաձայն չեմ այն դատավորների հետ, ովքեր պնդում են՝ և՛ նախկինում, և՛ հիմա զանգեր չկան: Եթե դատավորն իրեն դրսևորում է այնպես, որ իրեն չզանգեն, և՛ նախկինում նրան չեն զանգել, և՛ ներկայում:
Լուրերն արագ պտտվում են, և տեղյակ են՝ այս դատավորին չի կարելի զանգել, կամ զանգելն անիմաստ է: Դատավորը պետք է ճնշվող լինի, որ կարողանան նրան ճնշել, շատ ժամանակ լինում են խնդրանք»: Նա նշեց, որ իր պրակտիկայի ընթացքում իր հարազատներն էլ են մոտեցել իրեն ինչ-ինչ խնդրանքներով:
Ինչ վերաբերում է բարձրաստիճան պաշտոնյաների կողմից զանգեր լինելուն, նա ասաց. «Ես պնդում եմ, որ նախկինում եղել են զանգեր, այո՛, իմ մասով շատ շուտվանից, դեռ նախկինում, և այս պահին զանգեր չկան, մինչև ես կարողացա իմ աշխատելաոճով ապացուցել, որ զանգերը անիմաստ են: Նախկին անկախ դատավորը հիմա էլ է անկախ»,-ասաց նա:
Անդրադառնալով կոռուպցիայի դեմ պայքարին և դատավորների աշխատավարձերի հետ կապին՝ նա ասաց, որ, իհարկե, կողմ է աշխատավարձերի բարձրացմանը: «Կոռուպցիան միայն կաշառակերությունը չէ, կոռուպցիան նաև հովանավորչությունն է, պաշտոնական դիրքի չարաշահումն է, որը կատարվում է հաճախ»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակելու որոշմանը, Ալեքսանդր Ազարյանը նշեց, որ ղեկավարվել է օրենքով:
Նա նաև նշեց, որ զանգեր իր այդ որոշումից հետո իրեն չեն եղել, բայց ֆեյսբուքյան սպառնալիքներ եղել են, որոնց ուշադրություն չի դարձրել:
Դատավորը նշեց, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ օգոստոսի 17-ի հանրահավաքին ունեցած ելույթը, որտեղ կոչ էր արել դատավորներին «խելքները գլուխները հավաքել և ժողովրդի հետ կատակ չանել», բացահայտ սպառնալիք է:
«Վարչապետը հրապարակում հանրահավաքի ժամանակ սպառնում է դատավորներին, ինչը բացարձակ նորմալ չէ: Ես պնդում եմ, որ վարչապետի այդ ելույթը բացահայտ սպառնալիք էր դատավորների նկատմամբ. թե հետագայում դատավորները ՀՀ երկրորդ նախագահին կալանավորելու ընթացքում այդ սպառնալիքների տակ են որոշում կայացրել, թե ոչ, ես չեմ կարող ասել»,-ասաց նա:


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ