ՊՎԾ պարզաբանումը. երկու աշխատակից ձերբակալվել է
Պետական վերահսկողական ծառայությունը քիչ առաջ վերջապես մեկնաբանել է գիշերվանից շրջանառվող լուրերը՝ ՊՎԾ չորս աշխատակիցների ձերբակալության վերաբերյալ։ ՊՎԾ պարզաբանումը, որը շարադրված է ոչ հստակ, ներկայացնում ենք ստորև։
«Այսօր մամուլում տարածված տեղեկատվությունը՝ ՀՀ պետական վերահսկողական ծառայության չորս աշխատակիցների, այդ թվում երկու վարչության պետերի ձերբակալությունների մասին, ներկայացվել էր խեղաթյուրված։
Նախ՝ ՀՀ պետական վերահսկողական ծառայության սոցիալական ոլորտի վերահսկողության վարչության պետի պաշտոնակատար Դավիթ Ադյանն այսօր իր ղեկավարած ստորաբաժանման հետ ուսումնասիրություն է իրականացրել «Երևանի Մ․ Հերացու անվան բժշկական համալսարան» հիմնադրամում։ Երկրորդ՝ քրեական գործի շրջանակներում ձերբակալվել են նաև Պետական վերահսկողական ծառայության երկու աշխատակից։
Տեղեկացնենք նաև, որ ՊՎԾ-ն այս օրերին ուսումնասիրություն է իրականացնում սբ.Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ում հեմոդիալիզի պարագաների ձեռքբերման գնումների գործընթացի վերաբերյալ։ Ուսումնասիրության ավարտին օրենքով սահմանված կարգով կտրվի համապատասխան ընթացք»։
Պարզաբանման տարածումից հետո ընթերցողները բազմաթիվ մեկնաբանություններ են թողել դրա անհասկանալի լինելու առնչությամբ։ ՊՎԾ մամուլի խոսնակ Զարուհի Մեժլումյանը ևս մեկ անգամ պարզաբանել է, այս անգամ՝ իր ֆեյսբուքյան էջում։
«Ձերբակալվել է ՊՎԾ 2 աշխատակից, որոնց նույնականացնող տվյալներ չենք հաղորդում նրանց սահմանադրական իրավունքը՝ անմեղության կանխավարկածը չխախտելու սկզբունքով պայմանավորված»,– գրել է նա։
Ավելի վաղ Analitik.am-ը հայտնել էր, որ նախօրեին ՀՀ ԱԱԾ-ն ձերբակալել է ՀՀ Պետական վերահսկողական ծառայության 4 աշխատակցի՝ այդ թվում ՀՀ ՊՎԾ-ի երկու վարչությունների պետեր Ադյան եղբայրներին։ Ավելի վաղ Դավիթ Ադյանն այսօր հերքել էր իրեն ձերբակալելու լուրը՝ չմեկնաբանելով հորեղբոր որդու՝ Սամվել Ադյանի ձերբակալման լուրը։


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ