Դավիթ Սանասարյանը կհարցաքննվի
«Սասնա ծռերի» քրեական գործից անջատված մասով մեղադրյալ Էդգար Սողոմոնյանը Անդրիաս Ղուկասյանի գործով որպես վկա հրավիրվել էր դատարան։ Նա դատարանին հայտնեց, որ հրաժարվում է դատարանի հարցերին պատասխանելուց․ «Ե՛ւ ցուցմունք տալուց, ե՛ւ բոլոր հարցերին պատասխանելուց հրաժարվում եմ»։
Մեղադրող Պետրոս Պետրոսյանը դիրքորոշման վերաբերյալ հայտնեց, որ հարցերին չպատասխանելը հիմք է, որպեսզի դատարանում հրապարակվի նախաքննական ցուցմունքները։ Դատախազի միջնորդության վերաբերյալ Ղուկասյանի պատշպան Կարեն Մեժլումյանն ասաց, որ առարկում է դրա դեմ՝ նշելով, որ Ղուկասյանը իր դեմ ցուցմունք տված անձին հարցաքննելու իրավունք ունի։
«Սասնա ծռերի» գործով մեղադրյալ Ռուբեն Գրիգորյանը դատարանում եւս հրաժարվեց ցուցմունք տալուց եւ հարցերին պատասխանելուց։ Նախագահող դատավոր Վարդան Գրիգորյանը մերժեց մեղադրողի միջնորդութունը՝ նախաքննական ցուցմունքները հրապարակելու վերաբերյալ։ Մեժլումյանը միջնորդեց, որպեսզի որպես վկա դատարան հրավիրվեն Դավիթ Սանասարյանն ու Արմեն Մարտիրոսյանը։
Ըստ պաշտպանի՝ նրանք մեղադրանքի առացքում են եղել։ Դատարանը բավարարեց միջնորդությունը։ Հիշեցնենք՝ նա մեղադրվում է 2016թ. հուլիսի 29-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբին օժանդակելու համար:


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում