28-ամյա կին ոստիկանը դարձել է «Միսս Գերմանիա-2019» գեղեցկության մրցույթի հաղթող (լուսանկարներ)
«Միսս Գերմանիա-2019» գեղեցկության մրցույթում հաղթած 28-ամյա ոստիկան Նադին Բարնեյսը շատերի կարծիքով՝ դարձել է ավելի վաղ որպես երկրի ամենագեղեցիկ կին ոստիկան կնքված 34-ամյա Ադրիանա Կոլեսզարի լուրջ մրցակիցը, գրում է Daily Mail-ը:
Նշվում է, որ Բարնեյսը, ինչպես և Կոլեսզարը, Դրեզդենից է: Նա, առաջ անցնելով մրցույթի 9500 մասնակիցներից, կարողացել է նվաճել լավագույնի տիտղոսը:
Գեղեցկուհին պատմել է, որ դեռևս 18 տարեկանում առանձնացել է ընտանիքից և աշխատելու է տեղափոխվել Բադեն Վյուրտենբերգ: Նա խորհուրդ է տվել երիտասարդներին առանց վարանելու հետևել իր օրինակին՝ առանց ծնողների օգնության ինքնուրույնության հասնել կարողանալու համար:
«Ես աշխատել եմ ոստիկանությունում 10 տարի և երբեք դրա համար չեմ զղջացել», - ասել է Բարնեյսը:
Սոցցանցերի բազմաթիվ օգտատերեր արդեն հայտարարել են, որ նա Ադրիանա Կոլեսզարի համար արժանի մրցակից կարող է համարվել ամենագեղեցիկ ոստիկանուհու կոչման համար «պայքարում»:


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում