Երբ կորցնում են իրականության զգացումը
«Մամուլի խոսնակը» գրում է, թե արդեն տեւական ժամանակ է ինչ մամուլում հաճախ կարելի է հանդիպել USArmeninews.com կայքի տիրոջ Գայանե Մանուկյանի հասցեին հնչող իրական տեղեկություններ:
«Մեկ տարի առաջ նա բարձր աղմուկ բարձրացրեց, թե իր անձնագրային տվյալները հայտնվել են համացանցում, բայց ոչ ոք չհետաքրքրվեց, թե որտեղից նրա անձնագրի պատճեն»,- նշված է «Մամուլի խոսնակում», որը նաեւ ավելացնում է, թե պարզվում է, որ Գայանե Մանուկյանն իր մոր հետ «Դուբայ աղջիկներ է տարել», որից հետո ոստիկանությունում նրանց մասին ոչ միայն անձնագրային տվյալներ ունեն, այլեւ մի ամբողջ հանցագործությունների պատմություն:
Գայանե Մանուկյանի անձնական կյանքը որեւէ մեկին հետաքրքիր չէ: Բայց նաեւ Գայանե Մանուկյանը պետք է հասկանա, որ վաղուց անցելկ են շանտաժային լրագրության ժամանակները, այն ժամանակները, երբ մարդուն շանտաժի ենթարկելով փորձում էին այս ու այն հարցը լուծել:
Գուցե Լոս Անջելոսում նա դեռ այդ մասին տեղյակ չէ, բայց իրոք զզվելի եւ հանդուրժելի չէ նման գործելաոճը: Պատահական չէ, որ «Մամուլի խոսնակը» տեղեկացնում է, որ արդեն ԱՄՆ-ում հայ համայնքը զգուշանում է նրանից եւ հնարավորին չափ հեռու մնում:
ԱՄՆ-ում բնակվելով Մանուկյանը հիմա էլ հեռվից չի դադարում աջակցել իր կնքահորը՝ Մանվել Գրիգորյանին, թեեւ տեւական ժամանակ լռում էր եւ փորձում է ցեխ շպրտել Էջմիածնի նոր քաղաքապետի վրա: Իսկ իր հեղինակությունը բարձրացնելու համար նա սկսել է «Սասնա ծռերի» պաշտպան ներկայանալ:
Ամեն դեպքում, նա, ով իրեն համարում է լրագրող պարտավոր է էթիկայի որոշակի կանոններ պահել եւ իր գործընկերների նկատմամբ ընդգծված հարգալից լինել:


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում