ՄԱԿ-ը Հս. Կորեային միջուկային ծրագիրը զարգացնելու փոխարեն խորհուրդ է տվել կերակրել բնակչությանը
ՄԱԿ-ում Գերմանիայի մշտական ներկայացուցիչ Քրիստոֆ Հոյսգենը պատմել է կազմակերպության Անվտանգության խորհրդում Հյուսիսային Կորեայի նկատմամբ պատժամիջոցների մեղմացման հարցով քննարկումների մասին, գրում է РИА Новости-ն:
«Քննարկումների ընթացքում ասվեց, որ միջուկային ծրագիրը շարունակելու փոխարեն Հյուսիսային Կորեայի իշխանությունները լավ կանեն՝ միջոցներն ուղղեն սեփական բնակչությանը կերակրելուն, դա նրանց պարտք է»,- ասել է Հոյսգենը:
Նա հավելել է, որ ԿԺԴՀ-ն ջանքեր է գործադրում երկրի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները շրջանցելու համար:
Ինչպես նշում է գործակալությունը, ԱՄՆ-ն և Հյուսիսային Կորեան փորձում են համաձայնության գալ Սինգապուրի գագաթնաժողովում Կորեական թերակղզու ապամիջուկայնացման և Փհենյանի ու Վաշինգտոնի միջև հարաբերությունների կարգավորման վերաբերյալ պայմանավորվածությունների իրականացման քայլերի հաջորդականության շուրջ, սակայն մինչ այժմ հստակ քայլեր չեն արվել. Փհենյանը սպասում է Վաշինգտոնի կողմից ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը, մինչդեռ ԱՄՆ վարչակազմը ԿԺԴՀ-ի կողմից միջուկային զինաթափմանն ուղղված քայլեր է ակնկալում:
Փետրվարի 27-ին երկու պետությունների ղեկավարներն այս հարցի շուրջ հանդիպում կունենան Վիտենամում:
Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը հաշվետվություն էր ներկայացրել, ըստ որի՝ Հյուսիսային Կորեայի ամեն 4-րդ քաղաքացի պարենային անվտանգության բացակայության պատճառով ճգնաճամային իրավիճակում է, իսկ 19 միլիոն քաղաքացի կախում ունի պարենային բաշխման պետական համակարգից:
Հյուսիսային Կորեան 1990-ականների կեսից ի վեր, երբ դադարեցվեց ԽՍՀՄ-ի կողմից սուբսիդիաների մատակարարումը, բախվում է բնակչության համար պարենի մշտական անբավարարության հետ:
Տարբեր տվյալներով՝ սովի զոհ է դարձել մի քանի հարյուր հազարից մինչև մի քանի միլիոն հյուսիսկորեացի:


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում