Որքան աշխատավարձ է ստանում ՊԵԿ նախագահն ու որքան պարգևավճար է ստացել
2018 թվականին ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի ամսական աշխատավարձը կազմել է 795 հազար դրամ՝ առանց հարկերը պահելու: Այս մասին Անանյանն ասել է Ազատության հետ զրույցում:
Ինչ վերաբերում է ստացած պարգևատրման չափին, ՊԵԿ նախագահը նշել է, որ անցած տարի ստացել է մոտ 2 միլիոն դրամի պարգևատրում՝ առանց հարկերը պահելու:
Հարցին, թե ինչ խղճով է ինքն իրեն նման պարգևավճար նշանակել, եթե հաշվի առնենք այն, որ Հայաստանում մեծ թվով աղքատ երեխաներ կան, Անանյանը նշել է, որ ժողովուրդը միշտ ճիշտ է. «Ցանկացած քննադատական խոսք, եթե իր մեջ պարունակում է ռացիոնալ հատիկ, ճիշտ է: Եթե նույնիսկ ժողովրդի գնահատականների մեջ կա հուզականությունը, ես կարծում է, որ դա ևս մեր սխալն է, քանի որ մենք հանրությանը չենք կարողացել երկխոսության շրջանակներում բացատրել, թե ինչով է տարբերվում պետական ծառայողի արժանապատիվ վարձատրությունը սոցիալական խնդիրներից: Մենք ունենք սոցիալական բազում խնդիրներ, սակայն ունենք նաև պետական համակարգ, որը պետք է գործի»:
Անանյանի խոսքերով, շատ դեպքերում հանրությանը չի բացատրվել, որ պետական պաշտոնյան պետք է վարձատրվի իր որոշումների կայացման մակարդակին համապատասխան. «Պետական ծառայողի կողմից կայացվելիք որոշումներից, բարեխիղճ աշխատանքից է կախված մնացած բոլոր սոցիալական խնդիրների իրագորոծումը: Այո, համեմատություններ կարող են լինել, սակայն ես կցանկանայի, որ համեմատությունները ճիշտ արվեն, համադրությունները ճիշտ լինեն: Ես կարծում եմ, որ պետական ծառայողն իր որոշումների կայացման համար պետք է ստանա արժանապատիվ եկամուտ, որպեսզի ապահովված զգա իրեն և իր աշխատանքով նաև պետությունը զգա ապահոված»:


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում