Որոշ մարզպետներ անցնում են իրենց լիազորությունների սահմանները. Ովքեր են նրանք
«Փաստ» թերթը գրում է. «Ըստ «Փաստ» թերթի տեղեկությունների, նոր իշխանության որոշ մարզպետներ առանձին դեպքերում անցնում են օրենքով իրենց վերապահված լիազորությունների շրջանակներն ու միջամտում համայնքների ղեկավարների և անգամ ավագանիների գործերին։
Ոլորտի հնաբնակները թերթի լրագրողի հետ զրույցում նշում էին, որ այդպիսի բացահայտ միջամտություններ ՏԻՄ համակարգը չի տեսել իր կազմավորման օրից ի վեր։ Մասնավորապես, հրամայական ցուցումներ են իջեցնում համայնքներին, որ այսուհետ բոլոր հողահատկացումներն արվեն բացառապես մարզպետի հետ համաձայնեցնելուց հետո, ինչն ինքնին լիազորությունների ակնհայտ չարաշահում է։
«Այս գործելաոճով այդ մարզպետները ցանկանում են վարչապետին ցույց տալ իրենց աշխատանքի արդյունավետությունն ու իրավիճակին տիրապետելու կարողությունը՝ չգիտակցելով, որ ուղիղ հարված են հասցնում կառավարության հեղինակությանը»,–ասաց մեր զրուցակիցներից մեկը։
Ըստ թերթի աղբյուրի՝ այսպիսի քայլերով աչքի են ընկնում հատկապես այն մարզպետները, որոնց կենսագրությունը սկսվում ու ավարտվում է Փաշինյանի հետ քայլելով։ Թերթն առաջիկայում կներկայացնի մարզերից մեկի ղեկավարի հետ կապված մի քանի բացահայտումներ, որտեղ ակնհայտ է դառնում, որ տվյալ մարզպետը շարժվում է ոչ թե պետական շահով, այլ զուտ անձնական, իսկ առավելագույնը՝ կուսակցական»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում