ՀՀ նախագահի շրջագայությունները դուր չեն գալիս կառավարությանը
«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարության մեր աղբյուրների փոխանցմամբ` Արմեն Սարգսյանը եւ իր թիմը Մյունխեն` անվտանգության համաժողովին, մեկնել են «պերեսադկայով»` Մոսկվա, ապա Մյունխեն թռիչքով` էկոնոմ դասով: Թիվ մեկ բորտը, որից կարող է օգտվել նաեւ Արմեն Սարգսյանը, «անսարք» է եղել։ «Շասսին պետք է փոխվեր»,- ասաց կառավարության աղբյուրը։
Սակայն կա նաեւ հարցի երկրորդ կողմը՝ կառավարությունում բավականին ծանր են տանում Արմեն Սարգսյանի գեոքաղաքական «տուրնեները», մանավանդ՝ մյունխենյան, որի շրջանակներում պետք է տեղի ունենար նաեւ էներգետիկայի հարցերով Եվրատլանտյան նախաձեռնության փակ նիստը, որին մասնակցում են բավականին հայտնի անձինք, եւ որը մինչ այս ղեկավարում էր Արմեն Սարգսյանը։ Սակայն ոմանք ցավոտ են տարել նաեւ Ջո Բայդենի հետ Սարգսյանի հանդիպումը, որն աղմուկ հանեց ամերիկյան մամուլում։
Բայդենը համարվում է ամենաբարձր ռեյտինգ ունեցող դեմոկրատ թեկնածուն, եւ Արմեն Սարգսյանը, հիշեցնենք, նրան հարցրել էր` դնելո՞ւ է նախկին փոխնախագահն իր թեկնածությունն ԱՄՆ նախագահական առաջիկա ընտրություններում: Ինչ էր պատասխանել Բայդենը, ոչ ոք չիմացավ՝ նա շատ ցածրաձայն էր պատասխանել»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում