Չշտապողականության օր
Փետրվարի 26-ին նշվում է բավական հազվագյուտ տոն՝ Չշտապողականության օրը (կամ՝ Դանդաղկոտության օր), որն այժմ արդեն միջազգային օրվա «կարգավիճակ» ունի։
Այս տոնի հիմնադրումը պատկանում է իտալացիներին։ Հենց նրանք՝ շատ ակտիվ եւ զգացմունքային ժողովուրդը առաջին անգամ 2007թ․ նշել է Չշտապողականության օրը՝ կյանքը անշտապ վայելելու նպատակով։ Եւ դա զարմանալի չէ։ Արագության եւ առաջընթացի մեր դարում, շատերը մոռանում են առօրյա հաճելի մանրուքների, սիրելի զբաղմունքների եւ ընդհանրապես կյանքի որակի մասին։
Աշխարհի աշխատունակ բնակչության մեծ մասը ստիպված է գրասենյակներում կամ այլ աշխատավայրերում օրական ավելի քան 12 ժամ անցկացնել, ինչն, անկասկած, վնաս է հասցնում ֆիզիկական եւ բարոյական առողջությանը։ Դա անդրադառնում է նաեւ մեր մերձավոր շրջապատի՝ ընտանիքի, ընկերների, սիրելիների վրա․․․ Այդ պատճառով նման տոնն անհրաժեշտ էր ժամանակակից հասարակությանը, իսկ, որպես նախաձեռնող, հանդես է եկել «Դանդաղ ապրելու արվեստը» իտալական ասոցիացիան՝ «Մի՛ շտապիր եւ վայելի՛ր պահը» բառերը հռչակելով Չշտապողականության օրվա կարգախոս։


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում