Ո՞վ կլինի ԵՊՀ ռեկտորը. թեկնածուները քիչ չեն
«Փաստ» թերթը գրում է.
«ԵՊՀ–ում ընթացող ստուգումներն ու բարձրացած աղմուկն օրեցօր նոր երանգներ են ստանում: Չնայած ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը ամեն կերպ դիմադրում է , սակայն, ըստ էության, ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը ջանք ու եռանդ չի խնայում ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանից օր առաջ ազատվելու եւ «գծի մեջ» ռեկտոր նշանակելու հարցում:
Բնականաբար, այս շրջանում վերստին ակտիվացել է նոր ռեկտորի թեկնածուների հարցը. «Փաստ» թերթի տեղեկություններով, թեկնածուները շատ են, սակայն ամենահավանական թեկնածուն, ում այս պահին այդ պաշտոնում տեսնում է իշխանական «վերնախավը», թուրքագետ Ռուբեն Մելքոնյանն է:
Մենք զրուցեցինք նաեւ պարոն Մելքոնյանի հետ, ով ասաց, որ երբեւիցե իր հետ ոչ մեկի կողմից նման որեւէ զրույց կամ քննարկում չի եղել: «Ավելին, այն պայմաններում, երբ կա գործող ռեկտոր, բարոյական չեմ համարում այդ հարցի մասին իմ տեսակետն արտահայտել»,–հավելեց պարոն Մելքոնյանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում