Կոնստանտին Մելաձեն խոստովանել է, որ երեխաներին չի բացատրել ընտանիքից հեռանալու պատճառները
Վերջերս վրացական ծագմամբ ուկրաինացի կոմպոզիտոր Կոնստանտին Մելաձեն «Vласть vs Vлащенко» հաղորդման շրջանակում խոսել է քսան տարվա կնոջից՝ Յանա Սումից, բաժանվելու և Վերա Բրեժնևայի հետ հարաբերություններ սկսելու մասին, ինչպես և պատմել է, թե ինչպես են երեխաներն ընդունել բաժանության լուրը:
Ինչպես գրում է woman.ru կայքը, 55-ամյա Մելաձեն և 37-ամյա Բրեժնևան մոտ 15 տարի հանդիպել են, սակայն իրենց հարաբերություններն օրինականացրել են միայն կոմպոզիտորի՝ կնոջից ամուսնալուծվելուց 2 տարի անց: Յանա Սումն ու Կոստանտինը ավելի քան 20 տարվա համատեղ կյանքի արդյունքում 3 երեխա ունեն՝ Ալիսան, Լիան և Վալերին:
Կոմպոզիտորի խոսքով՝ իր համար դժվար է եղել խոստովանել, որ ընտանիքն իր պատճառով փլուզվում է, և չի իմացել՝ ինչ ասի երեխաներին:
«Ես երբեք երեխաներին չբացատրեցի ամուսնալուծության պատճառները, ամեն ինչ թողեցի նրանց մոր ուսերին: Դա ծանր էր՝ չնայած նրանք խելացի են, կհասկանային»,- ասել է Մելաձեն:
Երաժիշտը խոստովանել է, որ ամուսնալուծությունն իր կյանքի ամենածանր փորձություններից է եղել, սակայն նաև հայտնել է, որ այժմ ինքն ավելի երջանիկ է, քան երբևէ, քանի որ հանձինս Վերա Բրեժնևայի գտել է մի կնոջ, որի հետ պատրաստ է մինչև կյանքի վերջ ապրել:


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում