128,54 կարատ. Լեդի Գագան «Օսկար»-ին է ներկայացել Օդրի Հեփբերնի կրած 30 մլն դոլարանոց բացառիկ ադամանդով (լուսանկարներ)
Հայտնի երգչուհի Լեդի Գագան հեղինակավոր «Օսկար» կինոմրցանակաբաշխության 91-րդ արարողության ամենահայտնի ու աչքի ընկնող հյուրերից էր, գրում է Daily Mail-ը:
«Լավագույն դերասանուհի» անվանակարգում առաջադրված Լեդի Գագան միջոցառմանն է ներկայացել 30 մլն դոլար արժողությամբ, 128,54 կարատանոց բացառիկ դեղին ադամանդով, որը կազմել է նրա ճոխ մանյակի մի մասը:
Հայտնի է, որ 30 մլն դոլարանոց բացառիկ ադամանդը «Նախաճաշ Տիֆանիի մոտ» ֆիլմի համար գովազդային նկարահանումների ընթացքում կրել է հոլիվուդյան գերաստղ Օդրի Հեփբերնը:
Երեսուներկուամյա երգչուհին Tiffany&Co. բրենդի 141 տարվա պատմություն ունեցող ադամանդը համադրել է Alexander McQueen սև անթև զգեստի հետ:
Լեդի Գագան պատմության մեջ երրորդ կինն է, որին բախտ է վիճակվել կրել բացառիկ դեղին ադամանդը: Նրանից ու Հեփբերնից բացի՝ այն կրել է ամերիկացի բարձրաստիճան դիվանագետներից մեկի կինը:
Ադամանդը հայտնաբերվել է 1877թ.՝ Հարավային Աֆրիկայի հանքերից մեկում: Tiffany&Co.-ի հիմնադիր Չարլզ Տիֆանին մեկ տարի անց գնել է 287,47 կարատանոց քարը, որը մշակման արդյունքում դարձել է 128,54 կարատանոց:


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում