«Օրենքի տառին համապատասխան ներխուժել են պետբյուջե». Քաղաքացիները պահանջում են պարգեւավճարները վերադարձնել
Մի խումբ քաղաքացիներ այսօր՝փետրվարի 25-ին, կառավարության դիմաց բողոքի ակցիա են անցկացնում՝ պետական կառույցների աշխատակիցներին տրված պարգեւավճարները պետական բյուջե վերադարձնելու պահանջով։
Քաղաքացիները նաեւ ստորագրահավաք են կազմակերպել, մեկ շաբաթվա ընթացքում հավաքվել է 4000 ստորագրություն։
«Մենք եկել ենք մեր պարտականությունն իրականացնելու, մենք թույլ չենք տա, որ նախկին իշխանությունների հագով կարած օրենքներով պետական պաշտոնյաները իրենք գլուխները մտցնեն մեր պետբյուջե, կատարեն նույնը, ինչ նախորդները։ Այս մարդիկ 8-9 մլն պարգեւավճար են ստանում եւ ասում են ականջդ կանչի Շմայս, օրենքի տառին համապատասխան ներխուժում են պետբյուջե»,–նշեց քաղաքացիներից մեկը։
Հիշեցնենք, որ վերջին շրջանում բազմաթիվ քննարկումների առիթ են դարձել պետական տարբեր կառույցներում նախորդ տարվա վերջին տրված պարգեւավճարներն ու դրանց չափը։


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում