Ովքե՞ր են գումար փոխանցել Աննա Հակոբյանի ղեկավարած հիմնադրամին
City of smile («Ժպիտների քաղաք») բարեգործական հիմնադրամը, որի հոգաբարձուների նախագահը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինն է՝ Աննա Հակոբյանը, հրապարակել է 2018 թվականին նվիրատվություն իրականացրած կազմակերպությունների և անձանց ցանկը:
Նվիրատուների ցանկը գլխավորում է «Զանգեզուրի Պղնձամոլիբդենային Գործարանը»-, որը 51 մլն դրամի նվիրատվություն է կատարել:
Երկրորդ տեղում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն է՝ 47.9 մլն դրամ: Երրորդ տեղում «Հայաստան» հիմնադրամ ԱՄՆ-ն է (31,2 մլն դրամ, 4-րդ տեղում՝ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն՝ 11,8 մլն դրամ:
Առաջին հնգյակը եզրափակում է Ալեքսանյանների ընտանիք բարեգործական հիմնադրամն, որը փոխանցել է 10 մլն դրամ:
Ցանկի 6-րդ հորիզոնականում Հայաստանի Պարի պետական անսամբլն է (9,5 մլն դրամ), 7-րդ հորիզոնականում՝ Անահիտ Ծառուկյանը (5 մլն դրամ), 8-րդ հորիզոնականում՝ «Գրանդքենդին» է (5 մլն դրամ) եւ 5 մլն դրամ փոխանցել է Գագիկ Ծառուկյանի կինը՝ Ջավահիր Ծառուկյանը:
Հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանին պատկանող «Նատալի ֆարմը» եզրափակում է նվիրատուների տասնյակը՝ 3 մլն դրամ նվիրատվությամբ:
Նվիրատուների ցանկում են նաեւ «Ալեքս տեքստիլը», «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը, «Երեւանի կոնյակի գործարանը»:
Ցանկն ամբողջությամբ ներկայացնում ենք ԱՅՍՏԵՂ:


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում