Թրամփը լավատեսություն է հայտնել Կիմ Չեն Ընի հետ գալիք հանդիպման առիթով
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լավատեսություն է հայտնել Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չեն Ընի հետ գալիք հանդիպման առիթով, Փհենյանի միջուկային զինանոցի սպառնալիքի վերացման հետ կապված՝ ԱՄՆ ջանքերի առումով, տեղեկացնում է «Գոլոս Ամերիկի»-ն։
«Մենք երկուսս էլ ակնկալում ենք առաջընթացի զարգացում, որը ձեռք էր բերվել Սինգապուրի առաջին գագաթաժողովում։ Միջուկազերծո՞ւմ»,- կիրակի գրել է Թրամփը Թվիթերում։
Անցած տարվա հունիսին նրանց առաջին հանդիպումից հետո Թրամփը, վերադառնալով Վաշինգտոն, ասել էր. «Հիմա յուրաքանչյուրս կարող ենք մեզ ավելի անվտանգ զգալ, քան այն օրը, երբ ես ստանձնեցի պաշտոնս։ Միջուկային սպառնալիք Հյուսիսային Կորեայի կողմից այլեւս չկա»։
Այնուամենայնիվ, չկան կոնկրետ վկայություններ այն բանի, որ Թրամփի եւ Կիմ Չեն Ընի հանդիպմանն ընդառաջ, որը տեղի կունենա չորեքշաբթի եւ հինգշաբթի, Վիետնամի մայրաքաղաք Հանոյում, ձեռք է բերվել առաջընթաց Հյուսիսային Կորեայի խոստացված միջուկազերծման կոնկրետ պայմանների հարցում։
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ասել է, կիրակի հանդես գալով CNN հեռուստաալիքով, որ «ոչ մի փոփոխություն» Հյուսիսային Կորեայի հանդեպ ամերիկյան տնտեսական պատժամիջոցներում չի լինելու, քանի դեռ այդ երկիրը չի համաձայնել «լիակատար միջուկազերծման»։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը «ուրախ կլինի անվտանգության երաշխիքներ ներկայացնել» Հյուսիսային Կորեային՝ որպես անկախ պետություն գոյատեւելու համար, որպեսզի «Հյուսիսային Կորեան ավելի նմանվի Հարավային Կորեային» տնտեսական առումով։ Պոմպեոն նշել է, որ ԱՄՆ-ը Հյուսիսային Կորեային առաջարկում է «պետություն-իզգոյի» այլընտրանք։
Նա նաեւ ընդունել է, որ երկու երկրները «դեռ պետք է աշխատեն», որպեսզի հասնեն համաձայնության, թե երբ եւ ինչպես է Փհենյանը ոչնչացնելու իր միջուկային զինանոցը։
«(Միջուկազերծման ուղղությամբ) զգալի քայլ կլինի այն, թե ինչի վրա կկենտրոնանա նախագահ Թրամփը»,- ասել է Պոմպեոն։ Ամերիկյան դիվանագիտության ղեկավարն ասել է, որ տասնամյակներ շարունակ Հյուսիսային Կորեան խոստացել է զինաթափվել, իսկ հետո հրաժարվել է ձեռք բերված համաձայնություններից։
Թրամփը տեղեկացրել է, որ Հանոյ կթռչի երկուշաբթի գիշեր։ Կիմ Չեն Ընն արդեն մեկնել է Վիետնամ զրահագնացքով։
Կիմ Չեն Ընի դեղնականաչ գնացքը շաբաթ երեկոյան նկատել են Չինաստանի հետ սահմանը հատելիս։ Տեղեկացվում է, որ դրանից հետո այն ուղեւորվել է հարավ, ինչը վերջ է դրել շահարկումներին, թե հյուսիսկորեացի առաջնորդը կանգ կառնի Պեկինում Հանոյ մեկնելուց առաջ։
Հյուսիսային Կորեայի պաշտոնական լրատվամիջոցները հրապարակել են Կիմ Չեն Ընի լուսանկարը՝ գնացքի վագոն մտնելիս եւ հայտարարել են, որ նա մեկնում է Վիետնամ՝ հանդիպելու ԱՄՆ նախագահի հետ։ Սա հյուսիսկորեական պետական լրատվամիջոցների առաջին հաղորդագրությունն էր գագաթաժողովի մասին։


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում