«Եվրատեսիլ 2019»-ի Ուկրաինայի մասնակցից պահանջել են հրաժարվել ռուսաստանյան համերգային շրջագայությունից
Ուկրաինայի հանրային հեռուստաընկերությունը պահանջել է «Եվրատեսիլ 2019»-ի ազգային ընտրության արդյունքերով հաղթող ճանաչված երգչուհի MARUV-ից հրաժարվել ռուսաստանյան համերգային շրջագայությունից: Այդ մասին ֆեյսբուքյան էջում հայտարարել է Ուկրաինայի հանրային հեռուստաընկերության կոմերցիոն տնօրեն Վիկտորյա Սիդորենկոն, հաղորդում է Life.ru-ն:
«Եթե երգչուհին ցանկանում է ներկայացնել Ուկրաինան «Եվրատեսիլ» երգի մրցույթին, ապա պետք է կատարի Հանրային հեռուստաընկերության հետ կնքվող պայմանագրի պահանջները: Դրանիցից մեկը Ռուսաստանում կայանալիք համերգներից հրաժարվելն է: Պայմանագիրն արդեն փոխանցվել է երգչուհուն ծանոթանալու համար»,- գրել է նա:
Սիդորենկոն նաև նշել է, որ Ուկրաինայում չկա օրենք, որն արգելում է «Եվրատեսիլ»-ի մասնակիցներին համերգներ ունենալ Ռուսաստանում, դա բացառապես պայմանագրի պահանջն է:
Նրա խոսքով` MARUV-ն ունի մեկ օր պայմանագիր կնքելու համար, սակայն, ըստ նրա, վերջնական որոշումը, միևնույն է կայացնելու է Ուկրաինային հանրային հեռուստաընկերությունը:
Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ-2019» երգի միջազգային մրցույթում Ուկրաինան կներկայացնի MARUV կեղծանվամբ երգչուհի Աննա Կորսունը, որը հաղթող է ճանաչվել մրցույթի ազգային ընտրության արդյունքներով:


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում