Թուրքիայում գործող հեռուստաընկերության տնօրենը բերման է ենթարկվել «Զվարթնոց» օդանավակայանում
Երեկ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և ոստիկանության Զվարթնոցի բաժնի ծառայողները, ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ Ստամբուլ-Երևան ինքնաթիռի ժամանումից հետո ոստիկանության Զվարթնոցի գծային բաժին են բերման ենթարկել մի քաղաքացու:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, պարզվել է, որ ոստիկանների ստացած տեղեկությունները հավաստի են եղել, և այդ քաղաքացին Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, 33-ամյա Ռամին Վալադանն է:
Վերջինս 2018 թ.-ի նոյեմբերից հետախուզվում էր միջազգային մակարդակով Իրանի Իսլամական Հանրապետության քրեական օրենսգրքի 1-ին հոդվածի (խարդախություն) մեղադրանքով:
Կայքի տեղեկություններով՝ Ռ. Վալադանը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր, իսկ նրա հայտնաբերման մասին արդեն տեղեկացվել է Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրո:
Սկզբնաղբյուրը հայտնում է, որ նա Թուրքիայի Հանրապետության Անթալիա քաղաքում գործող «Ռոյալ» հեռուստաընկերության տնօրենն է:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:


















































Դանակահարել են ավտոբուսի վարորդին
Երևանում 18-ամյա երիտասարդը բանկում ձևակերպել է ոսկու գրավով վարկ․ ոսկին կեղծ է եղել
Էրեբունի-Աթոյան փողոցների խաչմերուկում կոտրել է երթևեկությունը կարգավորող լուսակիրը և հայտնվել երկաթե սյան մոտ
Առատ ձյան հետևանքով Սյունիքի Տանձավետ-Աղվանի ճանապարհին 1.5 ժամ է՝ վարորդները չեն կարողանում շարժվել
«Ford Transit»-ը ընկել է կամրջից
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում