«Պատահական կառավարություն» ունեցող երկիրը
Վերջին շրջանում փորձագետները, քաղաքագետները հաճախ են օգտագործում «պատահական կառավարություն» արտահայտությունը: Բնականաբար, նման արտահայտության ծնունդը չի կարող պատահական եւ արհեստածին լինել:
Նրանք, ովքեր օգտագործում են «պատահական կառավարություն» եզրույթը դրա հիմքերն ունեն: Նման ձեւակերպումները հենց այնպես ի հայտ չեն գալիս:
Երբ կառավարության անդամները գերակշիռ մասի խոսքերը, հայտարարություններն այս կամ այն երեւույթի վերաբերյալ, այս կամ այն խնդրի վերաբերյալ արմատական, շրջադարձային փոփոխության են ենթարկվում պաշտոն ստանալուց հետո, երբ մոռանում են, թե ինչ են ասել արագաչափերի, կարմիր գծերի, պարտադիր կուտակային կենսաթոշակի մասին, ապա ինչպես չասես, որ սա «պատահական կառավարություն» է:
Ինչպես չասել «պատահական կառավարություն», երբ հետեւում ես արտաքին քաղաքաքկանությանը, երբ հերթով փչացնում են հարաբերությունները Ռուսաստանի եւ Արեւմուտքի հետ:
Միայն «պատահական կառավարությունը» կարող է ծրագիր ներկայացնել, որը ոչ թե ծրագիր է, այլ բարի, եւ ոչ այնքան բարի մտաֆրությունների մասին հռչակագիր, որտեղ թվեր եւ ժամկետներ որպես այդպիսին չկան: Միայն «պատահական կառավարության» ներկայացուցիչը կարող է հայտարարել, թե սա բյուջե չէ, որտեղ թվեր լինեն:
Երբ իշխանություն են գալիս հեղափոխական կոչերով եւ ծրագրերով, իսկ հետո, երբ արդեն կառավարող ուժ են, ներկայացնում են ծրագիր, որտեղ որեւէ հեղափոխական մոտեցում գոյություն չունի, ապա հասկանում ես, որ գործ ունես «պատահական կառավարության» հետ:
Երբ կառավարությունը չունի տեսլական, երբ պատկերացում չունի, հստակ պատկերացում չունի, թե ինչ երկիր է ուզում կառուցել, երբ հիմնական գործունեությունը կայանում է մեծ ու փոքր, շինծու եւ ոչ ծինծու քրեական գործերի հարուցումը, երբ մարտի մեկի ողբերգությունը շոուի է վերածում, ապա հաստատ գործ ունենք «պատահական կառավարության»:
«Պատահական կառավարությունը» չի պատկերացնում, թե ինչ հարաբերություններ, ինչ որակի հարաբերություններ պետք է հաստատի Վրաստանի եւ Իրանի հետ, ինչ դիրքորոշում պետք է որդեգրի հայ-թուրքական հարաբերություններում եւ վերջապես ինչպես է տեսնում Արցախի խնդրի կարգավորումը եւ դրան տանող գործընթացը:
Եւ վերջապես դեռ որեւէ նախարար հստակ չի ասել, թե ինչպիսին է ցանկանում տեսնել իր կողմից կառավարվող ոլորտը, իսկ ավելի ճիշտ ոլորտները, ապա նորից ու նորից հասկանում ես, որ գոր ունենք «պատահական կառավարության» հետ:
Հակոբ Ասատրյան
Top-News.am


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին