Եվրոպական երիտասարդական պառլամենտի միջազգային գագաթաժողովը առաջին անգամ կանցկացվի Երեւանում
Եվրոպական երիտասարդական պառլամենտի միջազգային գագաթաժողովը առաջին անգամ կանցկացվի Երեւանում` ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո 2019 թվականի մարտի 9-17-ը Երեւանը կհյուրընկալի Եվրոպական երիտասարդական պառլամենտի 89-րդ միջազգային գագաթաժողովը՝ «Երեւան 2019»-ը՝ մայրաքաղաքում հավաքելով շուրջ 300 երիտասարդների Եվրոպայի 40 երկրներից։ «Երեւան 2019»-ը մինչ այսօր Հայաստանում կազմակերպված ամենամեծ միջազգային երիտասարդական կոնֆերանսն է լինելու, որի շրջանակներում երիտասարդ առաջնորդները հանդիպումներ են ունենալու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԵՄ երկրների դեսպաննների եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։
«Անչափ ուրախ ենք, որ Եվրոպական երիտասարդական պառլամենտի 89-րդ գագաթաժողովը առաջին անգամ անցկացվելու է Երեւանում։ Սա հիանալի հնարավորություն է Եվրոպայի երիտասարդության համար՝ Հայաստանին ծանոթանալու եւ այստեղի երիտասարդության հետ ամուր կապեր հիմնելու», -Եվրոպական երիտասարդական պառլամենտի գործադիր տնօրեն Լուկաս Ֆենդել։
Գագաթաժողովի խորագիրն է՝ «Հաղթահարելով գլոբալ մարտահրավերները միասին», որի շուրջ Հայաստան ժամանած Եվրոպայի առաջադեմ կրթական հաստատությունների ուսանողները քննարկումներ կանցկացնեն համապատասխան հանձնաժողովներում։
Քննարկումների փուլից հետո մասնակիցների առաջարկած բանաձեւերը կներկայացվեն Եվրոպական երիտասարդական պառլամենտի՝ Բեռլինում գտնվող գրասենյակ, ինչպես նաեւ համապատասխան պետական եւ մասնավոր մարմինների:
Քննարկումներին մասնակցելուց բացի, հյուրերը կծանոթանան հայկական մշակույթին ու պատմական ժառանգությանը, ինչպես նաեւ հայաստանցի պատվիրակների հետ փորձի փոխանակման միջոցով փոխադարձ կերպով կզարգացնեն միջմշակութային հաղորդակցության իրենց հմտությունները:


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ