Ուելսում լողափին մետաղադրամներով պատված ծառ են հայտնաբերել
Ուելսում լողափին մի քանի հարյուր մետաղադրամներով պատված ծառ են հայտնաբերել։ Սա տարակուսանքի մեջ է գցել ծառը հայտնաբերող տարեց զույգին։ Մետաղադրամներից որոշները բավական հին են՝ հայտնում է BBC-ն։
Ամենայն հավանականությամբ, դա «ցանկությունների ծառի» մի կտոր է։ Բրիտանիայում մի քանի հարյուր տարվա ավանդույթ կա՝ մարդիկ մետաղադրամ են խցկում ծառի կեղեւի մեջ, որպեսզի հաջողությունն իրենց ուղեկցի։
Ծառը շատ հին մշակույթներում ոգիների կացարան է համարվում, որոնք կարող են մարդկանց օգնության գալ, եթե որոշակի ծեսեր կատարվեն։ Այս նախապաշարմունքի արձագանքն է համարվում փայտին խփելը, որպեսզի վատ երեւույթները կանխվեն։
Մեդաղադրամը ծառի մեջ մտցնելը խիստ բրիտանական սովորույթ է։ Նախկինում այդպիսի ծառեր գտնվում էին բրիտանական կղզիների ողջ տարածքում։ Դրանց մեջ մի քանի հարյուր տարեկան ծառեր կան։


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ