Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Քեմբրիջում քննարկվել են Երևանի հետ համագործակցության ընդլայնման հնարավորությունները տարբեր ոլորտներում Այս կիրակի Green Green-ը Հրազդանի կիրճում է  Քննարկվել են «ԱԲ գործարանների» կառուցմանն առնչվող հարցեր Գույքագրել ենք կոյուղատար համակարգի բոլոր խնդրահարույց հատվածները Անահիտ Մանասյանն այցելել է «Ագաթ» ՀԿ․ քննարկվել են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման հետ կապված խնդիրները Վայքում բացված առաջին երիտասարդական կենտրոնը հնարավորություններ է ստեղծում 16 բնակավայրերի դեռահասների ու երիտասարդների համար ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով առաջին անգամ ալյումին է տեղափոխվել Հայաստան Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում Թրամփը հայտարարել է Իրանի հետ բանակցություններում բեկման և Ծոցում ռազմական գործողության կասեցման մասին ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը հաջողությամբ կշարունակվի և կհասնի իր նպատակին. Ուրսուլա ֆոն դեր Լայեն ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ Կառավարության որոշմամբ վերականգնված Կիրանցի Սուրբ Երրորդություն եկեղեցին կրկին աղոթքով է լցվել

Քեմբրիջում քննարկվել են Երևանի հետ համագործակցության ընդլայնման հնարավորությունները տարբեր ոլորտներումԱյս կիրակի Green Green-ը Հրազդանի կիրճում է Քննարկվել են «ԱԲ գործարանների» կառուցմանն առնչվող հարցերԳույքագրել ենք կոյուղատար համակարգի բոլոր խնդրահարույց հատվածներըԱնահիտ Մանասյանն այցելել է «Ագաթ» ՀԿ․ քննարկվել են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման հետ կապված խնդիրներըՎայքում բացված առաջին երիտասարդական կենտրոնը հնարավորություններ է ստեղծում 16 բնակավայրերի դեռահասների ու երիտասարդների համարՑԱԽԱԼ-ը դատապարտել է Լիբանանում Մարիամ Աստվածածնի արձանն անարգած զինվորի հետ կապված միջադեպըՌԴ-ից Ադրբեջանի տարածքով առաջին անգամ ալյումին է տեղափոխվել ՀայաստանԲարձր է գնահատվել Հայաստանի պատրաստակամությունը՝ ապահովելու Հռոմի կանոնադրության գործնական կիրառումըՎթարային ջրանջատում Արմավիրի մարզումՀՀ պաշտպանության նախարարն այցելել է Անհայտ զինվորի հուշահամալիրԹրամփը հայտարարել է Իրանի հետ բանակցություններում բեկման և Ծոցում ռազմական գործողության կասեցման մասինՍպասվում են տեղումներ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվիՖրանսիայի նախկին նախագահ Սարկոզին պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվելԱվանի համայնքային ոստիկանները հայտնաբերել և ձերբակալել են 19-ամյա վարորդինԱննա Վարդապետյանն ընդունել է առաջին անգամ Հայաստան ժամանած՝ Միջազգային քրեական դատարանի նախագահ Տոմոկո ԱկանեինԼատվիայի օդային տարածք անօդաչու թռչող սարքեր են մտել ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը հաջողությամբ կշարունակվի և կհասնի իր նպատակին. Ուրսուլա ֆոն դեր ԼայենՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ Նոր հնարավորություն՝ միգրացիոն և սահմանային մարտահրավերներին առավել արդյունավետ արձագանքելու համար․ ՆԳՆSTI ֆորումում Պարույր Հովհաննիսյանը հանդես է եկել ելույթովԿարևոր է մարդկանց միջև շփումների ակտիվացումը, զբոսաշրջության, ակադեմիական և մշակութային կապերի զարգացումըՔննարկվել են COP17-ին UNCTAD-ի հնարավոր ներգրավվածությանն առնչվող հարցերԼոռիում 24 ժամ ջուր չի լինիԵղեգիսի կիրճը զբոսաշրջային կարևոր վայր է դառնալու․ Կառավարությունը կներդնի շուրջ 10 մլն դոլարՀօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձվել է շուրջ 14 միլիոն 464 հազար ԱՄՆ դոլարի գույք և դրամական միջոցՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՎեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ ձերբակալվել է․ ՔԿԵրևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենԿառավարության որոշմամբ վերականգնված Կիրանցի Սուրբ Երրորդություն եկեղեցին կրկին աղոթքով է լցվել«Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար» Հոկտեմբերի 27-ը բացահայտելու հնարավորություն ունենք, գեներալ Արծրուն Մարգարյանի գերեզմանի արտաշիրիմում են արել. Անդրանիկ ՔոչարյանՈչնչացվել է Nestle ընկերության NAN ապրանքանիշի մանկական սննդի որոշ խմբաքանակ. ՍԱՏՄԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին երկրորդ ընթերցմամբ նախագծեր են քննարկվելՎահագն Խաչատուրյանն ընդունել է Philip Morris International ընկերության պատվիրակությանըԱրտավազդ Փելեշյանի ֆիլմերը կցուցադրվեն Կաննի 79-րդ կինոփառատոնինՄոսկվայում մայիսի 9-ի շքերթին հրավիրված է նաև Հայաստանի վարչապետըՈւրախ եմ առաջին անգամ այցելել Հայաստան և մասնակցել «Երևանյան երկխոսություն 2026» համաժողովին. Քրիստոս ՀարպանտիդիսՔննարկվել են COP17 համաժողովի նախապատրաստական աշխատանքներըԼիոնում կայացել է Ինտերպոլի  կազմակերպած ոստիկանական հաղորդակցության 1-ին համաշխարհային համաժողովըՀանրապետության նախագահը հանդիպել է «Երևանյան երկխոսություն. երիտասարդ առաջնորդներ 2026» ծրագրի մասնակիցների հետՈւնենք իրավիճակներ, երբ երեխաները ներգրավված են եղել պոռնկագրական բնույթի տեսանյութերի պատրաստման մեջ. ՀՀ գլխավոր դատախազLufthansa-ն նախազգուշացրել է տոմսերի սպասվող թանկացումների և չվերթների կրճատման մասինՍուրեն Պապիկյանը շրջել է Defence24 Days համաժողովի տաղավարներում2026 թվականի 2-րդ քննաշրջանի դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննություններ․ դիմումներն ընդունվում են առցանցԲելգիայի Թագավորության Ներկայացուցիչների պալատի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրՀայաստանը ծայրագավառ չի լինելու, և Բելառուսի կառավարման օրինակը իմ երկրի համար անընդունելի է. Ալեն ՍիմոնյանԵրբեմն պարզ լուծումները շատ դժվար է նկատելՀՀ-ԵՄ հարաբերություններն ավելի ամուր են, քան երբևէ․ Արմեն ԳրիգորյանՀՀ ԿԳՄՍ նախարարը միջազգային ընկերության ներկայացուցիչների հետ քննարկել է Իջևանի և Վանաձորի՝ UEFA-ի 4-րդ կատեգորիայի մարզադաշտերի կառուցման հարցը
Մամուլ

Աշխարհը ստորաբար չի խոնարհվում մեր հեղափոխության առաջ ու ներդրումներ չի անում. Որն է պատճառը

«168 ժամ» թերթը գրում է.

«Օտարերկրյա ներդրումները ողողելու են Հայաստանը, եւ կարճ ժամանակ հետո արձանագրվելու է շոշափելի տնտեսական աճ։ Սա էր այն հիմնական ուղերձներից մեկը, որ հեղափոխությունից հետո հղում էր ու շարունակում է հղել Հայաստանի նոր իշխանությունը։

Հեղափոխությունից հետո անցել է ամբողջ 10 ամիս, սակայն Հայաստան որեւէ օտարերկրյա ներդրման, աննախադեպ ներդրումային նախագծի մասին տեղեկություններ հայտնի չեն ու չեն հաղորդվում։ Ոչ թե դրանք գաղտնի են պահվում, այլ պարզապես չեն հաղորդվում՝ գոյություն չունենալու պատճառով։ Հայաստանի նոր իշխանությանը թվում էր, թե կոռուպցիան ներդրումների հոսքը խոչընդոտող հիմնական գործոնն է, եւ, որ կոռուպցիայի վերացմամբ Հայաստանը կդառնա ներդրումային օազիս։


Իրականությունը, սակայն, այլ է. այո՛, կոռուպցիան խոչընդոտում է ներդրումներին, սակայն այնպես չէ, որ միայն կոռուպցիայի բացակայությունը բավարար է ներդրումների հոսքի համար։ Դա անհրաժեշտ պայմաններից մեկն է միայն։

Իրականում ներդրումների (իրական եւ ոչ թե՝ քարոզչական ներդրումների) համար անհրաժեշտ է աշխատանք, ամենօրյա տքնաջան աշխատանք՝ օրենսդրական, իրավական, կառավարչական ու այլ ուղղություններով։ Մինչդեռ մենք տեսանք, որ այդ աշխատանքի համար ուղենիշային նշանակություն ունեցող փաստաթուղթը՝ կառավարության ծրագիրը, ընդամենը բարի ցանկությունների շարադրանք էր՝ առանց որեւէ ռազմավարական կամ հայեցակարգային ուղղվածության։

Մենք տեսնում ենք` ովքեր են իրականացնելու այդ ծրագիրը. կառավարության կադրային բազան որակական առումով որեւէ քննադատության չի ենթարկվում։ Այսինքն՝ Հայաստանում իրականում բացակայում են այն պայմանները, որոնք պարտադիր են ներդրումների հոսքի համար՝ աշխատանք եւ կադրեր։

Ու պատահական չէ, որ աշխատանքի բացակայությունը փորձ է արվում փոխհատուցել զանազան արհեստական թեմաներով՝ հիմնի փոփոխությունից մինչեւ սահմանադրական փոփոխություններ ու թումանյանական քառյակներ։ Իշխանությունը խնդիր ունի զբաղեցնել հասարակությանը, որի շրջանում էյֆորիան գնալով նվազում է, իսկ էյֆորիային փոխարինելու է գալիս ռացիոնալ մտածողությունը, որը մարդկանց մղում է մտածելու ու համարժեք գնահատելու նոր իշխանությունների քայլերը։

Իսկ դրանք կա՛մ բացակայում են, կա՛մ արվում են ընդամենն աշխատանքի իմիտացիա ապահովելու համար։ Այս պայմաններում ակնկալիքները, որ դեպի Հայաստան օտարերկրյա ներդրումներ կհոսեն, մեղմ ասած, իրատեսական չեն։ Ներդրողների համար բավական չէ, որ Հայաստանում տեղի է ունեցել հեղափոխություն։

Մինչդեռ մեր իշխանությունը հեղափոխությունը դարձրել է երկրի այցեքարտ եւ ստիպում է, որ աշխարհը խոնարհվի հայկական հեղափոխության առաջ։ Աշխարհն էլ ստորաբար չի խոնարհվում ու ներդրումներ չի անում Հայաստանում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում