Մակրոնը հայտնել է համացանցում ատելության դեմ օրենք պատրաստելու մասին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել է, որ գարնանը խորհրդարանի քննարկմանը կներկայացվի օրինագիծ, որն ուղղված է համացանցում ատելության դեմ, եւ կոչ է արել ուշադրություն դարձնել այս ոլորտում Գերմանիայի փորձին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Մայիսից պատգամավոր Լետիսիա Ավիան խորհրդարան կներկայացնի համացանցում ատելության դեմ պայքարի մասին օրինագիծը»,- ասել է Մակրոնը՝ ելույթ ունենալով Հրեական կազմակերպությունների խորհրդի (Crif) ամենամյա ժողովում:
Նրա խոսքով՝ այս ոլորտում Գերմանիայի փորձն արդյունավետ է:
«Այս իմաստով մենք պետք է ոգեշնչվենք նրանով, որ մեր գերմանացի հարեւանները կարողացել են անել արդյունավետ եւ պրագմատիկ ձեւով. սահմանել իրավաբանական պատժամիջոցներ՝ դրամական եւ քրեական, պատասխանատվության ենթարկել ինչպես մարդկանց, այնպես էլ համացանցային հարթակները»,- նշել է Ֆրանսիայի նախագահը:


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ