Թուրքիան արգելել է Ադրբեջանի ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպանի մուտքը երկիր
Թուրքիան արգելել է Ադրբեջանի արտգործնախարարության հատուկ հանձնարարություններով դեսպան, Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) երիտասարդական ֆորումի նախկին նախագահ Էլշադ Իսքենդերովի մուտքը երկիր, գրում է Qafqazinfo կայքը:
Կայքը նշում է, որ որոշումն ընդունվել է հունվարի 15-ին Թուրքիայում ԻՀԿ-ի նիստի ժամանակ տեղի ունեցած «սկանդալային միջադեպից» հետո:
Նիստի ժամանակ Պարսից ծոցի արաբական երկրներից մեկի ներկայացուցիչը պատմել է, որ Ադրբեջանի արտգործնախարարության բարձրաստիճան պաշտոնյան Բաքվում իրենց երկրի դեսպանատուն է ներկայացել և հայտնել, որ «Թուրքիան իրենց պետության դեմ դավադրություն է ծրագրում», և այդ առնչությամբ ադրբեջանական պատվիրակությունից բացատրություն է պահանջել:
ԻՀԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ Շահին Աբդուլլաևը, մեղադրանքին ի պատասխան, խոստացել է Բաքվում համապատասխան կառույցների ուշադրությունը հրավիրել հարցին: Ինչպես նշել է կայքը, պարզվել է, որ ադրբեջանական ԱԳՆ-ի պաշտոնյան, որի մասին խոսել է Պարսից ծոցի արաբական երկրներից մեկի ներկայացուցիչը, Էլշադ Իսքենդերովն է, ինչի արդյունքում Թուրքիայի ԱԳՆ-ն արգելել է նրան մուտք գործել երկիր:


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ