Գյուղատնտեսության քայքայման մեջ մեղավոր է Հայաստանի կառավարությունը. փորձագետ
Գյուղատնտեսության քայքայման մեջ մեղավոր է Հայաստանի կառավարությունը։ Այս մասին փետրվարի 20-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է Հայաստանի ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչյա Բերբերյանը։
Նրա խոսքով՝ գյուղատնտեսության համակարգում անարդյունավետ աշխատանքի հարցը իշխանությունները «լուծեցին»՝ վերացնելով նախարարությունը, ինչը կհանգեցնի վատ հետեւանքների։ «Գյուղատնտեսությունն ապահովում է երկրի ՀՆԱ առնվազն 25 տոկոսը։ Այնպիսի զարգացած արդյունաբերական պետությունում, ինչպիսին ԱՄՆ-ն է, գյուղատնտեսության նախարարությունը 7 կարեւոր գերատեսչություններից մեկն է։ Իսկ մեր կառավարությունը պաշտոնյաների անգործունակության պատճառով որոշեց պարզապես լուծարել այն»,- նշել է նա։
Փորձագետն ավելացրել է, որ գյուղատնտեսության ապահովագրման նախագիծը գործարկելու համար հարկավոր է ոլորտը բերել կատարյալ վիճակի, մասնավորապես՝ լուծելով հակակարկտային համակարգի խնդիրները։ «Բացի այդ, ջրամբարները, որոնք նախատեսված են գյուղատնտեսական կարիքների համար, հաճախ օգտագործվում են էլեկտրաէներգիայի արտադրության համար»,- հավելել է նա։
Հրաչյա Բերբերյանը նշել է, որ գյուղատնտեսության ֆինանսավորման խնդրի լուծում կլիներ որոշակի ֆինանսավորման հատկացումը՝ 1 հա հողի հաշվարկով, ինչպես արվում է Վրաստանում։ «Գյուղացիներին աջակցելու համար հարկավոր է ոչ թե բանկերին սուբսիդիաներ տրամադրել, այլ գյուղացիներին»,- ամփոփել է նա։


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ