Հայաստանում անցյալ տարի գրանցվել է անասնագլխաքանակի աննախադեպ կրճատում
Հայաստանում անցյալ տարի գրանցվել է անասնագլխաքանակի աննախադեպ կրճատում: Փետրվարի 20-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց Հայաստանի Ագրարագյուղացիական միության փոխնախագահ Աշոտ Հովհաննիսյանը:
Նրա խոսքով՝ հայ անասնաբույծները բավարարում են կաթի ներքին շուկայի պահանջի միայն 60 տոկոսը, որի ծավալը կազմում է տարեկամ 1 մլն տոննա, իսկ տավարի մսի դեֆիցիտը կազմում է 10 հազար տոննա, որը փոխհատուցվում է երբեմն անորակ մսի ներմուծմամբ: «Սա հանգեցրեց տավարի մսի թանկացմանը, եւ առաջիկա 4-5 տարում չարժի սպասել գների նվազման»,- նշեց նա:
ՀԿ ներկայացուցիչը հավելեց, որ անասնագլխաքանակի կրճատման հետեւանքով հնարավոր է բնական կաթի թանկացում եւ կաթի փոշու ներմուծման ծավալների մեծացում:


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ