Կառլ Լագերֆելդի ունեցվածքը կարող է ժառանգել նրա սիրելի կատուն
Փետրվարի 19-ին կյանքից հեռացած հանրահայտ դիզայներ Կառլ Լագերֆելդի ունեցվածքը կարող է ժառանգել նրա սիրելի կատուն, գրում է РИА Новости-ն՝ ֆրնսիական լրատվամիջոցներին հղումով:
Ինչպես փոխանցում է Le Figaro-ն, Շուպետ անունով գեղեցկուհին Լագերֆելդի մոտ է հայտնվել 2011 թվականին, երբ դիզայների ընկերներից մեկը խնդրել է որոշ ժամանակով հոգ տանել իր կատվի մասին: Որոշ ժամանակ անց, սակայն, տերը չի վերադարձրել կատվին: Տարիների ընթացքում Լագերֆելդը գիրք է գրել իր սիրելի կատվի մասին, իսկ չորքոտանին հասցրել է անգամ գումար վաստակել՝ տարբեր գովազդների համար լուսանկարվելով և տասնյակ հազարավոր երկրպագուներ ձեռք բերել թվիթերյան ու ինստագրամյան իր էջերի շնորհիվ:
«Շուպետն իր ունեցվածքն ունի, նա ժառանգորդ է, և եթե ինձ հետ ինչ-որ բան պատահի, ապա նրա խնամքը ստանձնած մարդը որևէ բանի կարիք չի ունենա», - հարցազրույցներից մեկի ժամանակ նշել է դիզայները:
Պարբերականն ընդգծում է, որ Ֆրանսիայում փաստացի կենդանին չի կարող ժառանգել տիրոջ ունեցվածքը, քանի որ չի համարվում ո՛չ ֆիզիկական անձ, ո՛չ իրավաբանական: Նման բան հնարավոր կլիներ դիզայների հայրենիքում՝ Գերմանիայում, սակայն օրենքով ժառանգության հետ կապված խնդիրների դեպքում հաշվի է առնվում ոչ թե քաղաքացիությունը, այլ այն երկիրը, որտեղ ապրել է մարդը (Լագերֆելդի դեպքում խոսքը Ֆրանսիայի մասին է – Tert.am):
Այնուամենայնիվ, կա նաև այլընտրանքային տարբերակ, քանի որ կան հիմքեր ենթադրելու, որ դիզայները կարող էր ժառանգել իր սիրելի կատվին որևէ ֆոնդին կամ ֆիզիկական անձին:
Հիշեցնենք, որ հեղինակավոր Chanel նորաձևության տան կրեատիվ դիզայները մահացել է փետրվարի 19-ին կյանքի 86-րդ տարում:
Լագերֆելդի մահվան պատճառը ենթաստամոքսային գեղձի քաղցկեղն է եղել:


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ