Քիմ Քարդաշյանի քույրն անկեղծացել է իր արտաքինի փոփոխության մասին՝ ամսագրի շապիկին ներկայանալով նոր կերպարով (լուսանկարներ)
Քիմ Քարդաշյանի կրտսեր քրոջը՝ Քայլի Ջեններին, հաճախ մեղադրում են պլաստիկ վիրահատություններ անելու մեջ, սակայն նա պնդում է, որ իր արտաքին տեսքի փոփոխությունները «լավ վարսերի խնամքի և դիմահարդարման, ինչպես նաև ֆիլերների» արդյունք են:
Ինչպես գրում է Daily Mail-ը, 21-ամյա գեղեցկուհին իր կատարյալ կամարաձև հոնքերը և կոկիկ հարդարված դեմքը ցուցադրել է Paper ամսագրի 2019-ի «Փոփոխություն» համարի շապիկին:
Ամսագրում նա բացահայտում է իր փոփոխությունը՝ ռեալիթի շոուի՝ թարմ տեսք ունեցող դեռահաս աղջկանից մինչև դիմահարդարման վարպետի:
«Մարդիկ մտածում են, որ ես պլաստիկ վիրահատությունների եմ ենթարկվել և ամբողջությամբ փոխել դեմքիս կառուցվածքը, ինչը բոլորովին ճիշտ չէ: Ես սարսափում եմ և երբեք դա չէի անի: Նրանք չեն պատկերացնում, թե ինչ կարող են անել լավ վարսերն ու դիմահարդարումը, ինչպես և ֆիլերները», - ասել է Քայլին:
Քայլին 10 տարեկան էր, երբ կայացավ Keeping Up with the Kardashians ռեալիթի շոուի պրեմիերան: Այդ օրվանից մարդիկ հետևում էին նրա աճին և օրեցօր նկատվող փոփոխություններին, ինչին զուգահեռ ավելի էին շատանում պլաստիկ վիրահատությունների մասին խոսակցությունները:


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ