Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Քեմբրիջում քննարկվել են Երևանի հետ համագործակցության ընդլայնման հնարավորությունները տարբեր ոլորտներում Այս կիրակի Green Green-ը Հրազդանի կիրճում է  Քննարկվել են «ԱԲ գործարանների» կառուցմանն առնչվող հարցեր Գույքագրել ենք կոյուղատար համակարգի բոլոր խնդրահարույց հատվածները Անահիտ Մանասյանն այցելել է «Ագաթ» ՀԿ․ քննարկվել են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման հետ կապված խնդիրները Վայքում բացված առաջին երիտասարդական կենտրոնը հնարավորություններ է ստեղծում 16 բնակավայրերի դեռահասների ու երիտասարդների համար ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով առաջին անգամ ալյումին է տեղափոխվել Հայաստան Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում Թրամփը հայտարարել է Իրանի հետ բանակցություններում բեկման և Ծոցում ռազմական գործողության կասեցման մասին ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը հաջողությամբ կշարունակվի և կհասնի իր նպատակին. Ուրսուլա ֆոն դեր Լայեն ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ Կառավարության որոշմամբ վերականգնված Կիրանցի Սուրբ Երրորդություն եկեղեցին կրկին աղոթքով է լցվել

Քեմբրիջում քննարկվել են Երևանի հետ համագործակցության ընդլայնման հնարավորությունները տարբեր ոլորտներումԱյս կիրակի Green Green-ը Հրազդանի կիրճում է Քննարկվել են «ԱԲ գործարանների» կառուցմանն առնչվող հարցերԳույքագրել ենք կոյուղատար համակարգի բոլոր խնդրահարույց հատվածներըԱնահիտ Մանասյանն այցելել է «Ագաթ» ՀԿ․ քննարկվել են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման հետ կապված խնդիրներըՎայքում բացված առաջին երիտասարդական կենտրոնը հնարավորություններ է ստեղծում 16 բնակավայրերի դեռահասների ու երիտասարդների համարՑԱԽԱԼ-ը դատապարտել է Լիբանանում Մարիամ Աստվածածնի արձանն անարգած զինվորի հետ կապված միջադեպըՌԴ-ից Ադրբեջանի տարածքով առաջին անգամ ալյումին է տեղափոխվել ՀայաստանԲարձր է գնահատվել Հայաստանի պատրաստակամությունը՝ ապահովելու Հռոմի կանոնադրության գործնական կիրառումըՎթարային ջրանջատում Արմավիրի մարզումՀՀ պաշտպանության նախարարն այցելել է Անհայտ զինվորի հուշահամալիրԹրամփը հայտարարել է Իրանի հետ բանակցություններում բեկման և Ծոցում ռազմական գործողության կասեցման մասինՍպասվում են տեղումներ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվիՖրանսիայի նախկին նախագահ Սարկոզին պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվելԱվանի համայնքային ոստիկանները հայտնաբերել և ձերբակալել են 19-ամյա վարորդինԱննա Վարդապետյանն ընդունել է առաջին անգամ Հայաստան ժամանած՝ Միջազգային քրեական դատարանի նախագահ Տոմոկո ԱկանեինԼատվիայի օդային տարածք անօդաչու թռչող սարքեր են մտել ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը հաջողությամբ կշարունակվի և կհասնի իր նպատակին. Ուրսուլա ֆոն դեր ԼայենՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ Նոր հնարավորություն՝ միգրացիոն և սահմանային մարտահրավերներին առավել արդյունավետ արձագանքելու համար․ ՆԳՆSTI ֆորումում Պարույր Հովհաննիսյանը հանդես է եկել ելույթովԿարևոր է մարդկանց միջև շփումների ակտիվացումը, զբոսաշրջության, ակադեմիական և մշակութային կապերի զարգացումըՔննարկվել են COP17-ին UNCTAD-ի հնարավոր ներգրավվածությանն առնչվող հարցերԼոռիում 24 ժամ ջուր չի լինիԵղեգիսի կիրճը զբոսաշրջային կարևոր վայր է դառնալու․ Կառավարությունը կներդնի շուրջ 10 մլն դոլարՀօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձվել է շուրջ 14 միլիոն 464 հազար ԱՄՆ դոլարի գույք և դրամական միջոցՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՎեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ ձերբակալվել է․ ՔԿԵրևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենԿառավարության որոշմամբ վերականգնված Կիրանցի Սուրբ Երրորդություն եկեղեցին կրկին աղոթքով է լցվել«Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար» Հոկտեմբերի 27-ը բացահայտելու հնարավորություն ունենք, գեներալ Արծրուն Մարգարյանի գերեզմանի արտաշիրիմում են արել. Անդրանիկ ՔոչարյանՈչնչացվել է Nestle ընկերության NAN ապրանքանիշի մանկական սննդի որոշ խմբաքանակ. ՍԱՏՄԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին երկրորդ ընթերցմամբ նախագծեր են քննարկվելՎահագն Խաչատուրյանն ընդունել է Philip Morris International ընկերության պատվիրակությանըԱրտավազդ Փելեշյանի ֆիլմերը կցուցադրվեն Կաննի 79-րդ կինոփառատոնինՄոսկվայում մայիսի 9-ի շքերթին հրավիրված է նաև Հայաստանի վարչապետըՈւրախ եմ առաջին անգամ այցելել Հայաստան և մասնակցել «Երևանյան երկխոսություն 2026» համաժողովին. Քրիստոս ՀարպանտիդիսՔննարկվել են COP17 համաժողովի նախապատրաստական աշխատանքներըԼիոնում կայացել է Ինտերպոլի  կազմակերպած ոստիկանական հաղորդակցության 1-ին համաշխարհային համաժողովըՀանրապետության նախագահը հանդիպել է «Երևանյան երկխոսություն. երիտասարդ առաջնորդներ 2026» ծրագրի մասնակիցների հետՈւնենք իրավիճակներ, երբ երեխաները ներգրավված են եղել պոռնկագրական բնույթի տեսանյութերի պատրաստման մեջ. ՀՀ գլխավոր դատախազLufthansa-ն նախազգուշացրել է տոմսերի սպասվող թանկացումների և չվերթների կրճատման մասինՍուրեն Պապիկյանը շրջել է Defence24 Days համաժողովի տաղավարներում2026 թվականի 2-րդ քննաշրջանի դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննություններ․ դիմումներն ընդունվում են առցանցԲելգիայի Թագավորության Ներկայացուցիչների պալատի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրՀայաստանը ծայրագավառ չի լինելու, և Բելառուսի կառավարման օրինակը իմ երկրի համար անընդունելի է. Ալեն ՍիմոնյանԵրբեմն պարզ լուծումները շատ դժվար է նկատելՀՀ-ԵՄ հարաբերություններն ավելի ամուր են, քան երբևէ․ Արմեն ԳրիգորյանՀՀ ԿԳՄՍ նախարարը միջազգային ընկերության ներկայացուցիչների հետ քննարկել է Իջևանի և Վանաձորի՝ UEFA-ի 4-րդ կատեգորիայի մարզադաշտերի կառուցման հարցը
Մշակույթ

Նոր տեխնոլոգիաներով ցուցադրություններ. Մատենադարանը ցուցանմուշները ներկայացնում է նորովի

 

Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի Մատենադարան ինստիտուտը 2019 թվականին իրականացնելու է խոշոր ծրագրեր թե գրահրատարակչական, թե՛ գիտաժողովների, թե՛ ցուցադրությունների կազմակերպման առումով: Մատենադարան ինստիտուտի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում առանձնացրել է մատենաշարերի հրատարակությունը:

«Այդ մատենաշարերի մեջ բացառիկ նշանակություն ունի «Մատենագիրք Հայոց»-ը, որն ընդգրկում է մեր ամբողջ մատենագրությունն առաջին իսկ հայերեն գրված երկից, մինչև 18-րդ դարի վերջ գրվածը: Այսինքն՝ մեր ամբողջ միջնադարյան ժառանգությունը մեկ տեղ հավաքված: Ներկայում տպարանում է Մատենաշարի 21-րդ հատորը, որը նվիրված է Ներսես Շնորհալու չափածո երկերին: Հաջորդ հատորը նվիրված է լինելու Ներսես Շնորհալու արձակին: Մատենաշարի հրատարակությունը շատ կարևոր մի գործ է, որի նշանակությունը դուրս է գալիս Մատենադարանի սահմաններից: Ամբողջ աշխարհի հայագետներն անհամբերությամբ սպասում են այդ հատորներին: Այս գործընթացը ֆինանսավորում է Գյուլբենկյան հիմնարկությունը, որի համար երախտապարտ ենք»,-ասել է Վահան Տեր-Ղևոնդյանը:

Մատենադարան ինստիտուտի տնօրենը ներկայացրել է «Մայր ցուցակ հայերեն ձեռագրաց»-ի հրատարակությունը, որի 9 հատորներն արդեն կան, այս տարի նախատեսվում է հրատարակել 10-րդ հատորը:

«Մատենադարանի հայերեն ձեռագրերն ունեն ցուցակ, բայց դա համառոտ է: Հիմա մենք հրատարակում ենք լիակատար մանրամասն ցուցակ, ինչը մեծ ջանքեր է պահանջում, սակայն փոխարենն ուսումնասիրողին շատ ավելի հարուստ տվյալներ է հաղորդում: Համառոտ ցանկի մեջ ձեռագրի մասին գրված է մի քանի տող, իսկ նոր ցուցակի մեջ՝ տասնյակ էջեր»,-ասել է նա:

Եվս մեկ մատենաշար, որին Մատենադարանը մեծ նշանակություն է տալիս: Այն հայերեն ձեռագրերի հիշատակարաններն են: Դրանցում տեղեկություններ են կոնկրետ ձեռագրի մասին, թե այն երբ է գրվել, որ թագավորի օրոք, ինչ պայմաններում, ինչ թվականին և այլն:

«Այս հիշատակարանները կարևոր աղբյուր են, և դրանց նշանակությունը շատ մեծ է հատկապես այն դարերի համար, երբ պատմագրությունն ապրում էր, եթե կարելի է այդպես անվանել, ամուլ շրջան: 14-րդ դարի երկրորդ կեսից մինչև 17-րդ դարի սկիզբը պատմագրությունն անկում էր ապրել: Երբ չունես այլ պատմական երկեր, չես կարող տեղեկություններ քաղել այդ դարաշրջանի մասին, ուրեմն այդ հիշատակարանները դառնում են բացառիկ աղբյուր: Դրա համար պատմաբանները շատ մեծ կարևորություն են տալիս դրանց»,-ասել է Վահան Տեր-Ղևոնդյանը:

Այս հիշատակարանների վերջին հատորը հրատարակվել է 1988 թվականին: Նախորդ տարի այդքան ընդմիջումից հետո գիտաշխատող Արփենիկ Ղազարոսյանի ջանքերով հրատարակվեց նոր հատոր, որը հնարավորություն տվեց այդ արժեքավոր մատենաշարին նոր կյանք տալ: Եվս մեկը նախատեսվում է հրատարակել 2019-ին:

Մատենադարանը 2018 թվականին ունեցավ բավական ակտիվ ցուցահանդեսային գործունեություն՝ թե Հայաստանում, թե Հայաստանից դուրս: Այս տարի Մատենադարանում սպասվում են նոր ցուցադրություններ, կվերափոխվի արխիվային փաստաթղթերի ցուցադրությունը, նորովի կներկայացվի հնատիպ գրքերի ցուցադրությունը:

«Այս տարի նախատեսում ենք նորույթ, նոր տեխնոլոգիաների օգտագործմամբ: Ունենք մեծ քարտեզ, որտեղ ներկայացվում են գրչության կենտրոնները ինչպես Հայաստանում, այնպես էլ աշխարհի տարբեր երկրներում: Նոր ծրագրով նախատեսում ենք էլեկտրոնային քարտեզի վրա ինտերակտիվ ձևով ներկայացնել գրչության կենտրոնները: Կոճակը սեղմելով, օրինակ` էկրանի վրա կբերի Վասպուրականում եղած կենտրոնները, այնուհետև կարող եք ընտրել դրանցից մեկը, տեսնել այդտեղ գրված ձեռագրեր և այլն: Այսինքն՝ ինտերակտիվ ձևով, անընդհատ բացվող տեղեկատվական հարթակ է, որը պարբերաբար հնարավոր է նոր տվյալներով համալրել: Այն շատ դիտարժան կլինի, ինչպես նաև ուսուցողական նշանակություն կունենա»,-ասել է Վահան Տեր-Ղևոնդյանը:

Մատենադարանը շարունակում է համալրվել նոր ձեռագրերով: 2018 թվականին կառույցը ստացել է 50-ից ավելի նոր ձեռագրեր: Դրանում եղել է խոշոր նվիրատվություն՝ 27 ձեռագիր, որը ստացվել է Համազգային մշակութային միությունից: Նախորդ տարի նաև ստացվել են հետաքրքիր արխիվային հավաքածուներ, որում եղել են նշանավոր հայագետներ Չարլզ Դաուսեթի Հրաչ Բարդիկյանի, Անդրանիկ Զեյթունյանի արխիվները:

Ամեն տարի Մատենադարանը կազմակերպում է նարեկացիական ընթերցումներ, որի հիմքը դրել է Մատենադարանի նախկին տնօրեն Հրաչյա Թամրազյանը: Ընթերցումները դարձնել են ամենամյա և 2019-ին կանցկացվի 5-րդ միջոցառումը:

«Այս տարի նախատեսվում է կազմակերպել միջազգային գիտաժողով՝ նվիրված Մատենադարանի երկրորդ տնօրեն Սեն Արևշատյանի 90-ամյակին: Սեն Արևշատյանը զարգացրեց և առաջ տարավ հայ միջնադարյան փիլիսոփայության ուղղությունը և լավ կլիներ, որ այս գիտաժողովը խթան հանդիսանար այս գծով նոր մասնագետների ի հայտ գալուն»,-հավելել է նա: