ՄԱԿ գլխավոր քարտուղարը Հնդկաստանին եւ Պակիստանին կոչ է արել զսպվածություն ցուցաբերել
ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերիշը Հնդկաստանին եւ Պակիստանին կոչ է արել անհապաղ քայլեր ձեռնարկել լարվածության նվազեցման համար եւ օգնություն է առաջարկել լուծում գտնելու հարցում, եթե երկու կողմերն էլ համաձայնեն ՄԱԿ-ի միջնորդությանը՝ հայտնում է AFP-ն։
Հնդկաստանի եւ Պակիստանի հարաբերությունները լարվել էին Քաշմիրի ահաբեկչությունից հետո, երբ 40 հնդիկ զինվորական զոհվեց։ Պատասխանատվությունն իր վրա էր վերցրել Jaish-e-Mohammed խմբավորումը։
«Մենք խորապես մտահոգված ենք երկու երկրների հարաբերություններում լարվածության աճով»,- նշվում է գլխավոր քարտուղարի հայտարարության մեջ։
Պակիստանի ԱԳ նախարար Շահ Մահմուդ Կուրեշին դիմել է Գուտերիշին՝ խնդրելով միջամտել, որպեսզի լարվածությունը թուլանա։


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ