Եթե Գագիկ Խաչատրյանի թալանածը վերածենք արկղերով տուշոնկաների, այդ արկղերը կծածկեն Հարավային Կովկասի ողջ աշխարհագրական տարածքը
ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքի իր էջում արված գրառմամբ անդրադարձել է ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի՝ ԱԱԾ հրավիրվելու լուրին:
«Դեռևս 2018 թվականի հունիսին էի արտահայտվել, որ ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանն ԱԱԾ-ին բան ունի պատմելու… Օրեր առաջ տեղեկություն հրապարակվեց մամուլում, որ իմ հայտարարությունից հետո մոտ 8 ամիս անց Գագիկ Խաչատրյանը հրավիրվել է ԱԱԾ։ Կարծում եմ՝ նա, ՀՀ քաղաքացիների ընկալման մեջ, որպես ամենաթալանչի պաշտոնյա, ՀՀ ընդդիմության կողմից թալանի մեջ ամենաշատ մեղադրված պաշտոնյա, պետության հաշվին միալիարդատեր դարձած մարդ, պետք է առաջին պատասխան տվողներից լիներ և վաղուց գտնվեր անազատության մեջ՝ պետության հաշվին միլիարդատեր դառնալու համար։ Հուսով եմ, որ նա 18,5 միլիոն դոլար նվիրելով չի ազատվի պատասխանատվությունից և հրապարակային, բաց ու թափանցիկ քննության արդյունքում պետությանը կվերադարձնի թալանածը և համապատասխան տարիներով պատիժ կկրի համապատասխան քրեակատարողական հիմնարկում համապատասխան խստացված ռեժիմով։ Կարծում եմ եթե, Գագիկ Խաչատրյանի թալանածը վերածենք արկղերով տուշոնկաների, ապա այդ արկղերը կծածկեն Հարավային Կովկասի ողջ աշխարհագրական տարածքը»,- գրել է նա:


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ