Գյումրիում մարիխուանան դարձել է ամենապահանջված թմրանյութը
Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը երեկ տեղեկացրեց, որ 2018 թվականին թմրամոլության բարձր ցուցանիշ է գրանցվել մարզում։ «Մտահոգիչ է սա, թեև օպերատիվ մարմինների կողմից դրական աշխատանք եմ տեսնում․ նշված անձանց հայտնաբերում ու ներկայացնում են վարույթն իրականացնող մարմնին»։
Ըստ դատախազի,Գյումրիում ամենապահանջվածը մարիխուանան է։ Նա մեջբերեց թմրամիջոցների իրացման մի դեպք, հանցագործությունը կատարել է գյումրեցի մի կին, նրա նկատմամբ խափանման միջոց ընտրվել է կալանքը։ «Գործի նյութերով հիմնավորվել է, որ նշված անձին արտերկրից ուղարկել են թմրամիջոցներ՝ դեղահաբերի տեսքով, որոնք իրացրել է Գյումրի քաղաքում։ Նշված անձին մեղադրանք առաջադրեցինք առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ իրացնելու հատկանիշներով, որպես խափանման միջոց ընտրվեց կալանավորումը, և այդ քրեական գործը մոտակա օրերին՝ 3-4 օրից կուղարկվի դատարան»,- ասաց դատախազը։


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ