Ալեքսանդր Սարգսյանը պետությանն է փոխանցել 18,5 մլն դոլար
Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանը պետությանը անհատույց փոխանցել է 18,5 մլն դոլար։ Այս մասին ՍիվիլՆեթի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են վարչապետի աշխատակազմից։
Լրատվամիջոցը հարցում էր ուղարկել կառավարություն` պարզելու, թե 2018թ․ մայիսից ի վեր Հայաստանի Հանրապետությանը գույքի, դրամի և այլնի քանի նվիրատվության խոստում է եղել և ում կողմից, և դրանցից որքանն է արդեն կատարվել։
«Ալեքսանդր Ազատի Սարգսյանի նկատմամբ հարուցված տարբեր քրեական գործերի և քննչական գործողություների ժամանակահատվածում վերջինս կամավոր անհատույց փոխանցել է պետությանը 18,5 մլն դոլարին համարժեք գումար»,- ասված է կառավարության պատասխանի մեջ։
ԱԱԾ քննչական վարչության որոշմամբ՝ Ալեքսանդր Սարգսյանի գույքի վրա կալանք էր դրվել 2018թ․ հուլիսի 9-ին։
2018թ․ սեպտեմբերի 11-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավի ժամանակ խոսել էր հանրությանը «Սաշիկ» անունով հայտնի Ալեքսանդր Սարգսյանի ունեցվածքի մասին։
«Սերժ Սարգսյանի եղբայր Սաշիկ Սարգսյանը հայաստանյան մենակ մի բանկում ունի 30 միլիոն դոլար, և այդ բոլոր փողերը դրված են կալանքի տակ [...]: Ես պահանջում եմ, որ Սաշիկ Սարգսյանը հրապարակային պարտավորվի, որ մի շաբաթվա ընթացքում էդ 30 միլիոն դոլարը հանելու է և կամավոր վերադարձնելու է պետական բյուջե»,- նշել էր Փաշինյանը:
Ալեքսանդր Սարգսյանը, ի պատասխան այս հայտարարության, Նիկոլ Փաշինյանին մեղադրել էր բանկային գաղտնիք հրապարակելու մեջ: Սարգսյանն ընդգծել էր, որ իրեն պատկանող դրամական միջոցներն օրինական են, և Փաշինյանին հորդորել էր իրավապահներին կոչ անել՝ «կալանքից ազատել իր և իր ընտանիքին պատկանող դրամական միջոցները»։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ