Ի՞նչ կարող են պատմել կաթնատամները հոգեկան առողջության մասին
Երեխայի կաթնատամների վիճակով կարելի է կանխատեսել ապագայում հոգեկան խանգարման առաջացման վտանգը։ Այս մասին տեղեկացվում է մի հետազոտությունում, որի արդյունքները ներկայացրել են American Association for the Advancement of Science-ում։
Հետազոտության հեղինակները՝ Մասաչուսեթսի (ԱՄՆ) ընդհանուր պրոֆիլի հիվանդանոցի մասնագետները, պնդում են, որ ապագայում հոգեկան խանգարումների եւ ուշադրության պակասի ու հիպերակտիվության ախտանիշի վտանգ սպառնում է այն երեխաներին, որոնց կաթնատամները բարակ, վնասվելու հակում ունեցող էմալ ունեն։
Մասնագետները ուսումնասիրել են մի քանի տասնյակ վեցամյա երեխաների կաթնատամները։ Դրանք ուսումնասիրվել են բարձր վիզուալացման օգնությամբ։ Դրանից հետո հավաքվել է մանրամասն տեղեկություն յուրաքանչյուր փոքրիկ պացիենտի վարքագծի մասին։ Այդպիսով բավական հետաքրքիր հարաբերակցություն է պարզվել. այն երեխաները, որոնց ատամների էմալը բարակ է եղել եւ շուտ է վնասվել, մյուսներից ավելի հաճախ են ունեցել ապագայում հոգեկան խանգարման խնդիրներ։
Իսկ ինչպե՞ս կարող են ատամներն ու հոգեկան առողջությունը կապված լինել միմյանց։ Գիտնականների կարծիքով, ատամների վիճակի վրա, որոնք սկսում են ձեւավորվել դեռեւս ներարգանդային շրջանում, անդրադառնում է այն ամենն, ինչ տեղի է ունենում պտղի հետ հղիության ընթացքում։ Վատ սնունդը կամ քրոնիկական սթրեսը, որոնց կինը բախվում է հղիության ժամանակ, միանման բացասական ազդեցություն են ունենում ինչպես պտղի ատամների վիճակի, այնպես էլ նրա գլխուղեղի վրա։ Հավանաբար՝ այստեղից էլ հենց կապը դրանց միջեւ։


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ