«Ճամբարակի անտառտնտեսությունից» ապօրինի հատվել է 504 ծառ․ ձերբակալվել է 2 անտառապետ
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Ճամբարակի անտառտնտեսության» տարբեր անտառպետությունների պահաբաժիններում կատարված ապօրինի ծառահատումների դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձերբակալվել է երկու անտառապետ: Այդ մասին հայտնում են ՔԿ-ից։
Նախնական տվյալների համաձայն՝ 2015 թվականի հուլիսի 1-ից մինչև 2018 թվականի օգոստոսի 3-ն ընկած ժամանակահատվածում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Ճամբարակի անտառտնտեսության» տարբեր անտառպետությունների պահաբաժիններից ապօրինի հատվել են 504 տարբեր տեսակի ու տրամաչափի ծառեր՝ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափի՝ 85 749 000 դրամի գույքային վնաս:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասով, 308-րդ հոդվածի 1-ին մասով և 315-րդ հոդվածի 1-ին մասով:
Նախաքննությամբ պարզվել է, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Ճամբարակի անտառտնտեսության» մասնաճյուղի պաշտոնատար անձինք պատշաճ չեն իրականացրել իրենց պարտականությունները:
Մասնավորապես՝ իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, ծառայողական պարտականությունները չկատարելով՝ անձնական այլ շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով՝ ծառայության նկատմամբ դրսևորել են անբարեխիղճ ու անփույթ վերաբերմունք:
Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, ապօրինի ծառահատումներ կատարվելու, պաշտոնեական անփութության կասկածանքով ձերբակալվել են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Ճամբարակի անտառտնտեսության» մասնաճյուղի «Գետիկի» և նույն մասնաճյուղի «Դպրաբակի» անտառպետության երկու անտառապետեր:
Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ ապօրինի ծառահատումների դեպքի հանգամանքների լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ