Ինչու չեն ամաչում ՀՀԿ-ականները
Զրուցում են երկու մանկավարժ: Զայրացած են: Զրույցից պարզ է դառնում, որ նրանց պարտադրել են մասնակցել ՀՀԿ-ականների հետ հանդիպմանը: «Տականքներ, ձեզ թվում է, որ տարաք հանդիպման ձեզ ենք ընտրելո՞ւ»,- զայրացած ասում է նրանցից մեկը: «Ես ընդհանրապես չեմ գնալու»,- պատասխանում է մյուսը:
Չեմ կարողանում չմիջամտել զրույցին: Հարցնում եմ, թե ինչու են գնացել ՀՀԿ-ի հետ հանդիպմանը, եթե նման ցանկություն չեն ունեցել: «Մի գնացեք, եթե նման ցանկություն չունեք»,- խորհուրդ եմ նտալիս մանկավարժներին:
Նրանցից մեկը տխուր ժպիտով նայում է ինձ եւ ասում. «Աղջիկ ջան, կարող է աշխատանքից չհեռացնեն, գիտեմ, բայց առանց այն էլ ամոթալի աշխատավարձ ենք ստանում, հազիվ 60 հազար, որ ժամերը կրճատեն, տակը ոչինչ չի մնա: Ստիպված գնում ենք հանդիպման, բայց ստիպված չենք ընտրելու»:
Իսկ մյուս ուսուցչուհին ծիծաղելով ասում է, թե ինչպես կարող ենք չմասնակցել հանդիպմանը, երբ դուռը փակում են, ժամերով պահում, իսկ հետո կալանավորի նման լցնում ավտոբուսը:
Տխուր նայում եմ կիրթ այս կանանց ու սարսափում, թե ինչ երկրում ենք մենք ապրում: Ուզում եմ հրաժեշտ տամ նրանց եւ հեռանալ, բայց նրանք շարունակում են բողոքել, ցածր աշխատավարձից, տնօրենների պահվածքից: պարզվեց, որ նրանք տարբեր դպրոցներում են աշխատում:
Երբ եկա տուն,պարզվեց, որ որդուս դասղեկը նրան եւ դասընկերներին շատ խիստ տոնով ասել է, ով ծնողների հետ չներկայանա ՀՀԿ-ի հետ հանդիպմանը խնդիրներ կունենա: «Տնօրենը շատ խիստ հրահանգել է, որ բոլորս պետք է մի մարդու նման այնտեղ լինենք»,- ասել է դասղեկը:
Հիմա որդիս սպասում է, թե ինքը ինչ խնդիրներ է ունենալու, քանի որ չի ներկայացել հանդիպմանը,ավելին, մենք եւս չենք ներկայացել հանդիպմանը: Հետո ինձ հետ կապվեցին որդուս դասարանի ծնողկոմիտեի անդամները եւ տագնապած ձայնով հետաքրքրվեցին, թե ինչու չենք ներկայացել հանդիպմանը: «Ախր երեխաները, մեր երեխաների դասղեկը կարող են խնդիրներ ունենալ, «պադերժկայի» պահ կար,պետք է գայիր»,- ինձ նկատողություն արեցին ծնողկոմիտեի անդամները:
Ես ժպտում էի, անգամ փորձում հասկանալ տնօրենին, այն ուսուցչուհիներին, որոնց հանդիպեցի կանգառում, որդուս դասղեկին, անգամ ծնողկոմիտեի անդամներին, բայց որդիս տխուր էր, շատ տխուր էր, 15-ամյա որդուս աչքերում անգամ արցունքներ հայտնաբերեցի: Նա ինձ հարցրեց՝ փաստորեն ճի՞շտ են նրանք, ովքեր ասում են, թե այս երկիրն ապագա չունի, եւ որ մենք միշտ այսպես ենք ապրելու: Հիմա ես սարսափով մտածում եմ, որ որդիս եւս որոշել է արտագաղթել, քանի որ դասղեկը, տնօրենը, իր դասընկերների մայրերը նրա աչքից ընկել են:
Եւ մի հարց ՀՀԿ-ի այն առաջնորդներին, որոնք կազմակերպում են այս ամենը՝ դուք իրոք չեք ամաչո՞ւմ, դուք իրոք հպարտանո՞ւմ եք ձեր կազմակերպած հանդիպումներով եւ գիշերներն էլ մուշ-մուշ քնում եք:
Եւ վերջացնեմ մանկավարժներից մեկի խոսքերով. «Թաղապետն իրեն դրել էր գերմարդու տեղ, մատը թափ տվեց եւ ասաց, թե ինքը ինչ ուզի, այն էլ կանի, ինչ որոշում կայացնի, այն կկատարվի»:
Աննա Բաղդասարյան


















































Շարմազանովն այդպես էլ չհասկացավ, թե ինչ էր ասում դեսպանը
Դուք փողը տվեք եւ մի կողմ քաշվեք, իսկ մենք ինչ կուզենք, այն էլ կանենք
Ինչու ՀՀԿ-ում լարվածություն չկա
ՀՀԿ-ի երազած Հայաստանն այսպիսին է (Տեսանյութ)
ՀՀԿ-ում սուր պայքար է. նույն պաշտոնին երեք մարդ է հավակնում, այդ թվում Միհրան Պողոսյանը
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել