Նիկոլ Փաշինյանի երջանկության բանաձեւը. Նոր ռեկորդ
«168 ժամ» թերթը գրում է.
«Ըստ ամենայնի, իշխանությունները լավ չեն հասկացել իրենց առաքելությունն ու գործառույթների շրջանակը։ Իշխանության ներկայացուցիչների հայտարարություններից տպավորություն է ստեղծվում, որ նրանք ոչ ադեկվատության խնդիր ունեն։ Ոչ ադեկվատությունն այդ արտահայտվում է՝ ինչպես նրանց՝ իրենց պաշտոններին ոչ հարիր վարքագծում, այնպես էլ՝ հայտարարություններում։ Հատկապես հասարակությանն ուղղված հայտարարություններում։
Երեք օր շարունակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներին հորդորում էր հեղափոխել իրենց մտածողությունը, հաղթահարել աղքատի հոգեբանությունը։ Երեկ էլ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն է մայրաքաղաքի տրանսպորտային ծանրաբեռնվածությունը թեթեւացնելու համար քաղաքացիներին հորդորել… ոտքով շատ քայլել։ «Կարեւոր է, որ ամեն մեկն իր հերթին՝ հնարավորինս քաղաքն ազատի մեքենայից: Պետք է խնդրեմ մեր քաղաքացիներին, որ, եթե ինչ-որ տեղ են գնում, որտեղ հնարավոր է մի քիչ ոտքով քայլել, ապա ոտքով քայլեն»,- հայտարարել է Հայկ Մարությանը:
Հանճարեղ է։ Ո՞ւմ մտքով կարող էր անցնել, որ քաղաքի տրանսպորտային խնդիրները լուծելու համար կարելի է ոտքով քայլել։ Արժե ընդհանրապես արգելել տրանսպորտային միջոցների շարժը, այդ դեպքում տրանսպորտային խնդիրը կլուծվի 100 տոկոսով։ Նույն տրամաբանությամբ կարելի է ամբողջությամբ հաղթահարել նաեւ աղքատության խնդիրը։
Դրա համար ընդամենն անհրաժեշտ է, որ մարդիկ չսնվեն։ Չսնվել եւ ոտքով քայլել։ Ահա երջանկության բանաձեւը։ Երջանկության ու երկարակեցության։ Նիկոլ Փաշինանի իշխանությունն իսկական ռեկորդ է սահմանում առողջ ապրելակերպի հաստատման հարցում։
Պատկերացրեք՝ հաղթահարում եք աղքատի հոգեբանությունը, հրաժարվում եք սնունդից ու տրանսպորտային միջոցներից… Այդպես կլուծվեն, ի դեպ, ոչ միայն տրանսպորտի ու աղքատության, այլ նաեւ գործազրկության խնդիրները. չսնվող եւ քայլող մարդուն պետք չի լինի նաեւ աշխատել…
Հայկ Մարությանը հավատարիմ է իր առաջին մասնագիտությանը։ Նա այդպես էլ չի հրաժարվել կատակերգակ դերասանի իր ամպլուայից։ Ողջ խնդիրն այն է, սակայն, որ Երեւանը ոչ թե սկետչի նկարահանման հրապարակ է, այլ Հայաստանի՝ 2800 տարեկան մայրաքաղաքը։ Երեւում է՝ Հայկ Մարությանը ոտքով շատ պետք է քայլի այդքանը հասկանալու համար»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա