Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կարապետ Գուլոյանի օգնականից բռնագանձված գույքն ամրացվել է պետությանը Հայաստանի և Լատվիայի ԱԳ նախարարների հանդիպումը Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է Լատվիայի նախագահը ՀՀ ԱԺ նախագահի ուղեկցությամբ հետևել է հերթական նիստերի աշխատանքներին Ալիևն ու Զելենսկին հեռախոսազրույց են ունեցել «Դեմ առ դեմ» քննարկում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ Արարատ Միրզոյանը և ՄՔԴ նախագահը մտքեր են փոխանակել փոխգործակցության շուրջ Էրեբունու համայնքային ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել Ադրբեջանի տարածքով առաջին անգամ Հայաստան է ուղարկվել ալյումին Առաջարկվում է 13 մլրդ դրամի վերաբաշխում կատարել 58 կմ ճանապարհների նորոգման, հիմնանորոգման, միջին նորոգման համար Մոսկվան այլ պետությունների և միջազգային կազմակերպություններին կոչ է արել Կիևից տարհանել իրենց անձնակազմերը Լատվիայի նախագահը ծաղիկներ է խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Կարապետ Գուլոյանի օգնականից բռնագանձված գույքն ամրացվել է պետությանըՀայաստանի և Լատվիայի ԱԳ նախարարների հանդիպումըԻրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել էԼատվիայի նախագահը ՀՀ ԱԺ նախագահի ուղեկցությամբ հետևել է հերթական նիստերի աշխատանքներինԱլիևն ու Զելենսկին հեռախոսազրույց են ունեցել«Դեմ առ դեմ» քննարկում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետԱրարատ Միրզոյանը և ՄՔԴ նախագահը մտքեր են փոխանակել փոխգործակցության շուրջՎարչական պատասխանատվության է ենթարկվել իրավախախտ 9 վարորդԷրեբունու համայնքային ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտելԱդրբեջանի տարածքով առաջին անգամ Հայաստան է ուղարկվել ալյումինԱռաջարկվում է 13 մլրդ դրամի վերաբաշխում կատարել 58 կմ ճանապարհների նորոգման, հիմնանորոգման, միջին նորոգման համարՄոսկվան այլ պետությունների և միջազգային կազմակերպություններին կոչ է արել Կիևից տարհանել իրենց անձնակազմերըԼատվիայի նախագահը ծաղիկներ է խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին«Ինչո՞ւ է Երևան-Աբովյան տրանսպորտը 300 դրամ»․ ԳալջյանՈւկրաինայում մայիսի 1-ից ի վեր զոհվել է առնվազն 70 խաղաղ բնակիչՀյուսիսային Կորեան կարևոր փոփոխություններ է կատարել ՍահմանադրությունումՍպասվում է, որ ԱՄՆ-ի առաջարկին Իրանը կպատասխանի մայիսի 7-ին. CNNՔեմբրիջում քննարկվել են Երևանի հետ համագործակցության ընդլայնման հնարավորությունները տարբեր ոլորտներումԱյս կիրակի Green Green-ը Հրազդանի կիրճում է Քննարկվել են «ԱԲ գործարանների» կառուցմանն առնչվող հարցերԳույքագրել ենք կոյուղատար համակարգի բոլոր խնդրահարույց հատվածներըԱնահիտ Մանասյանն այցելել է «Ագաթ» ՀԿ․ քննարկվել են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման հետ կապված խնդիրներըՎայքում բացված առաջին երիտասարդական կենտրոնը հնարավորություններ է ստեղծում 16 բնակավայրերի դեռահասների ու երիտասարդների համարՑԱԽԱԼ-ը դատապարտել է Լիբանանում Մարիամ Աստվածածնի արձանն անարգած զինվորի հետ կապված միջադեպըՌԴ-ից Ադրբեջանի տարածքով առաջին անգամ ալյումին է տեղափոխվել ՀայաստանԲարձր է գնահատվել Հայաստանի պատրաստակամությունը՝ ապահովելու Հռոմի կանոնադրության գործնական կիրառումըՎթարային ջրանջատում Արմավիրի մարզումՀՀ պաշտպանության նախարարն այցելել է Անհայտ զինվորի հուշահամալիրԹրամփը հայտարարել է Իրանի հետ բանակցություններում բեկման և Ծոցում ռազմական գործողության կասեցման մասինՍպասվում են տեղումներ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվիՖրանսիայի նախկին նախագահ Սարկոզին պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվելԱվանի համայնքային ոստիկանները հայտնաբերել և ձերբակալել են 19-ամյա վարորդինԱննա Վարդապետյանն ընդունել է առաջին անգամ Հայաստան ժամանած՝ Միջազգային քրեական դատարանի նախագահ Տոմոկո ԱկանեինԼատվիայի օդային տարածք անօդաչու թռչող սարքեր են մտել ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը հաջողությամբ կշարունակվի և կհասնի իր նպատակին. Ուրսուլա ֆոն դեր ԼայենՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ Նոր հնարավորություն՝ միգրացիոն և սահմանային մարտահրավերներին առավել արդյունավետ արձագանքելու համար․ ՆԳՆSTI ֆորումում Պարույր Հովհաննիսյանը հանդես է եկել ելույթովԿարևոր է մարդկանց միջև շփումների ակտիվացումը, զբոսաշրջության, ակադեմիական և մշակութային կապերի զարգացումըՔննարկվել են COP17-ին UNCTAD-ի հնարավոր ներգրավվածությանն առնչվող հարցերԼոռիում 24 ժամ ջուր չի լինիԵղեգիսի կիրճը զբոսաշրջային կարևոր վայր է դառնալու․ Կառավարությունը կներդնի շուրջ 10 մլն դոլարՀօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձվել է շուրջ 14 միլիոն 464 հազար ԱՄՆ դոլարի գույք և դրամական միջոցՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՎեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ ձերբակալվել է․ ՔԿԵրևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենԿառավարության որոշմամբ վերականգնված Կիրանցի Սուրբ Երրորդություն եկեղեցին կրկին աղոթքով է լցվել«Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար» Հոկտեմբերի 27-ը բացահայտելու հնարավորություն ունենք, գեներալ Արծրուն Մարգարյանի գերեզմանի արտաշիրիմում են արել. Անդրանիկ ՔոչարյանՈչնչացվել է Nestle ընկերության NAN ապրանքանիշի մանկական սննդի որոշ խմբաքանակ. ՍԱՏՄ
Աշխարհ

Պուտինն առաջարկել է «օրենքով գողերին» 8-15 տարով ազատազրկել

Ռուսաստնում «օրենքով գողերի» դեմ պայքարում կարծես որոշել են հետեւել իրենց ոխերիմ թշնամու՝ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի պաշտոնավարման տարիներին կիրառված փորձին:

Նախօրեին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկեց երկրի Քրեական օրենսգրքում նոր հոդված ավելացնել, որով կազմակերպված հանցավոր խմբավորումներում բարձր դիրք զբաղեցնող անձինք միայն իրենց այդ դիրքի պատճառով կարող են դատապարտվել 8-ից 15 տարվա ազատազրկման: Խոսքն, այսպես կոչված, «օրենքով գողերի» մասին է: Բացի այդ, առաջարկվում է այդ անձանց խոշոր տուգանքների ենթարկել` մինչև 5 միլիոն ռուսական ռուբլի:

Նշենք, որ Ռուսաստանի նախագահի առաջարկած այս օրենսդրական նախաձեռնությունն արդեն իսկ տեղ է գտել Պետդումայի պաշտոնական տվյալների բազայում և, ըստ ամենայնի, մոտ ապագայում կընդգրկվի նաև խորհրդարանի օրակարգում:

«Հանցավոր միավորումների ղեկավարները համակարգում են օրինախախտ գործողությունները տարբեր խմբավորումների միջև, զբաղվում են հանցավոր խմբերի ազդեցության գոտիների և եկամուտների վերաբաշխմամբ, ղեկավարում են հանցավոր գործունեությունը», - նշում են օրենսդրական նախաձեռնության հեղինակները` հավելելով. - «Հանցավոր խմբավորումներում զբաղեցրած բարձր դիրքի շնորհիվ դրանց ղեկավարները որպես կանոն խուսափում են քրեական պատասխանատվությունից: Գործող օրենսդրությամբ նրանց հնարավոր է քրեական պատասխանատվության ենթարկել միայն կոնկրետ իրավախախտում կատարելու դեպքում»:

Նախագծի հեղինակներն, ինչպես հայտնում է Ազատությունը, այժմ փորձում են լրացնել այդ բացը` քրեորեն պատժելի դարձնել հանցավոր գործունեությամբ զբաղվող կազմավորման ղեկավար հանդիսանալու փաստը ինքնին:

Կրեմլից Ռուսաստանի խորհրդարան ուղարկված օրենսդրական այս նախաձեռնությունը գրեթե նույնությամբ կրկնում է Վրաստանում 2005 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի լրացումները: Դրանցով «օրենքով գողի» կարգավիճակ ունեցող անձը միայն հանցավոր միջավայրում զբաղեցրած բարձր դիրքի համար կարող էր դատապարտվել 5-ից 10 տարվա ազատազրկման: 2006 թվականին Վրաստանի խորհրդարանը խստացրեց Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածը՝ «օրենքով գողերի» ազատազրկման նվազագույն շեմը հասցնելով յոթ տարվա: