Ներքին ընտանեկան հարց էր. Մարությանը՝ ավտոբուսների վարորդների գործադուլի մասին
Երեկ առավոտյան ավտոբուսների վարորդները գործադուլ չեն իրականացրել։ Այս մասին այսօր՝ փետրվարի 15–ին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ անդրադառնալով երեկ առավոտյան Երևանում երթևեկության կաթվածահար լինելու պատճառներին։
«Դա գործադուլ չէր, մեր քաղաքապետարանի ներքին ընտանեկան հարց էր։ Քաղաքապետարանն իր ՓԲԸ–ներով մեծ ընտանիք է, և ընտանիքում լինում են տարաբնույթ խոսակցություններ»,–ասաց նա։
Մարությանը նշեց, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ–ի տնօրենը վաղուց էր աշխատանքից ազատման դիմումներկայացրել։
«Նա արդեն դիմումը գրել է հեռացման, և մենք այնուամենայնիվ պետք է խնդրին գլոբալ լուծում տանք։ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ–ն ունի 70 չշահագործվող ավտոբուս և մենք պլանավորում ենք մտցնել շահագործման՝ ի նպաստ մեր բնակիչների»,–ասաց նա և հավելեց. «Այն գծերը, որտեղ տրանսպորն ավելի սակավաթիվ է, տրանսպորտ կավելացնենք, իսկ մյուս հիմնական գծերը կվերցնենք, որ ավտոբուսներ սպասարկեն»։
Քաղաքապետը նշեց, որ այդ ավտոբուսների շահագործումը կիրականացվի ավտոբուսների ցանցի փոփոխությունից հետո։
Հիշեցնենք, որ փետրվարի 14–ի առավոտյան Երևանում հանրային տրանսպորտը կաթվածահար էր։ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ–ի ավտոբուսների վարորդները հրաժարվում էին դուրս գալ երթուղի՝ պահանջելով, որ իրենց յոթ տարվա տնօրեն Էլբակ Թարփոշյանին աշխատանքից չազատեն։ Ընկերության տնօրենի ու Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի հետ բանակցելուց հետո միայն ավտոբուսների վարորդները դուրս եկան երթուղի։


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա