«Ծնող 1» եւ «ծնող 2»՝ Ֆրանսիայի խորհրդարանը փոխարինել է «հայր» եւ «մայր» հասկացությունները
Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորներն առաջին ընթերցմամբ ընդունել են դպրոցական ֆորմուլյարներում փոփոխությունները, որոնց համաձայն այժմ «հայր» եւ «մայր» բառերի փոխարեն նշվելու են «ծնող 1» եւ «ծնող 2»: Քվեարկությունն անցկացվել է կրթության մասին նոր օրինագծի քննարկման շրջանակում, գրում է RFI միջազգային ֆրանսիական ռադիոկայանը:
«Այս փոփոխոթյունն ընդունվում է ընտանեկան բազմազանության օրենսդրության ամրակայման նպատակով», — ասել է «Առաջ Հանրապետություն» նախագահական կուսակցությունից պատգամավոր Վալերի Փեթին, որը փոփոխությունները ներկայացրել է քվերակության համար:
Փեթին ընդգծել է, որ դպրոցական փաստաթղթերում ձեւակերպումները մինչեւ հիմա հաշվի չէին առնում միասեռ ընտանիքների առկայությունը, չնայած «ամուսնությունը բոլորի համար» օրենքն ընդունվել էր դեռեւս 2013 թվականին:
Սակայն հիմա էլ կան ընտանիքներ, որոնք բախվում են հնացած, կաղապարված սոցիալական մոդելների հետ,-հավելել է նույն իշխող կուսակցությունից պատգամավոր Ժենիֆեր դե Տեմերմանը: Այնպես որ, մենք այդ փոփոխության ընդունումը սոցիալական հավասարության հասնելու ճանապարհին եւս մեկ քայլ ենք համարում:
Կրթության նախարար Ժան-Միշել Բլանկեն եւ պատգամավոր Անն Քրիսթին Լանգը («Առաջ Հանրապետություն»), որը կրթության մասին նոր օրենքի նախագծի զեկուցողն է, իրենց հերթին, դեմ եմ արտահայտվել ուղղումներին՝ հայտարարելով, որ դրանց ընդունումը «չի վերաբերում օրենսդրության ոլորտին»:
«Հանրապետականներ» ընդդիմադիր աջ կուսակցության ներկայացուցիչ Քսավյե Բրետոնը ուղղումները քննադատել է՝ կապված այն հանգամանքով, որ այն, իր կարծիքով, «քաղկոռեկտության դրսեւորում է, որը չի համապատասխանում գործերի իրական դրությանը»: «Երբ լսում եմ հնացած սոցիալական մոդելի մասին, ցանկանում եմ հիշեցնել, որ այսօր բոլոր ամուսնությունների 95 տոկոսից ավելին կնքվում են տղամարդկանց եւ կանանց միջեւ»,- AFP-ի փոխանցմամբ հայտարարել է պատգամավորը:


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա