ԵՊՀ ուսանողները ռեկտորի հրաժարականի պահանջով նամակը հանձնեցին Հոգաբարձուների խորհրդին
Երեւանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականի պահանջով ուսանողների բողոքի ակցիա ավարտվեց: Նրանք երթով անցան ԵՊՀ մասնաշենքերով, իրազեկեցին իրենց ակցիայի մասին, իսկ վերջում իրենց պահանջներով նամակը փոխանցեցին ԵՊՀ նոր հոգաբարձուների խորհրդին:
Ակցիայի ընթացքում ուսանողները հայտարարեցին, որ ԵՊՀ նորանշանակ հոգաբարձուների խորհուրդը անտարբերություն է ցուցաբերել ուսանողների պահանջի նկատմամբ, ըստ որի Արամ Սիմոնյանի ռեկտոր աշխատելու տարիներին տեղի են ունեցել հակաուսանողական բազմաթիվ քայլեր, վարչական կառավարումը շատ վատ վիճակում է գտնվել: «Նոր հոգաբարձուների խորհուրդը չի ցուցաբերում ուսանողակենտրոն քաղաքականություն եւ չի անդրադառնում այս հարցին: Մեր դժգոհությունը կապված էր վատ կառավարման, մենեջմենթի, ուսանողների ցույցերը ցրելու հետ: Մեր պահանջն է՝ հոգաբարձուների խորհուրդը պետք է գումարի արտահերթ նիստ, որի ընթացքում պետք է անվստահություն հայտնի ԵՊՀ ռեկտորին»,-հայտարարեց ակցիայի մասնակիցներից մեկը:
Ակցիայի ավարտին ուսանողները հայտարարեցին, որ իրենց հետագա գործողությունները կախված կլինեի Հոգաբարձուների խորհրդի պատասխանից, եթե պատասխանը չբավարարի, ակցիաները կշարունակվեն:


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա