Գերմանիայում կամերունցիների խումբը ծեծի է ենթարկել ադրբեջանցիներին
Գերմանական Մայնի Ֆրանկֆուրտ քաղաքում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել ադրբեջանցի և կամերունցի ներգաղթյալների միջև, տուժել է երկու ադրբեջանցի, այս մասին գրում է ադրբեջանական Report գործակալությունը:
Նշվում է, որ վեճը կողմերի միջև ծագել է քաղաքի երկաթուղային կայարանի տարածքում գտնվող սրճարաններից մեկում: Ըստ ադրբեջանական աղբյուրի՝ կողմերը վիճել են սրճարանում տեղի համար, կամերունցին վիրավորել է ադրբեջանցուն, կարճ ժամանակ անց այդ ամենը վերաճել է զանգվածային ծեծկռտուքի:
10 կամերունցիների ու 5 ադրբեջանցիների մասնակցությամբ կռվի հետևանքով տուժել են ադրբեջանցիներ Ռուսլան Ջաբիևն ու Թահիր Քերիմովը, որոնք մարմնական վնասվածքներ են ստացել գլխի ու ձեռքերի շրջանում:
Հայտնի է, որ կռվի մասնակից երկու կողմերն էլ տուգանվել են ոստիկանության կողմից:


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա