Պուտինն ու Լուկաշենկոն սահել են դահուկներով Սոչիի լեռնալանջերից մեկում (լուսանկարներ)
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բելառուս պաշտոնակից Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ դահուկասահքի է մասնակցել Սոչիի լեռնալանջերին:
Ինչպես հաղորդում է ТАСС գործակալությունը, երկու երկրների առաջնորդները կարճատև ընդմիջում են արել բանակցությունների ընթացքում, որոնք մեկնարկել են չորեքշաբթի, և մեկնել են լեռնադահուկային արշավի: Նշվում է, որ լեռներում ներկա պահին շատ ձյուն կա, և արևային տաք եղանակ է, օդի ջերմաստիճանը +5 աստիճան է՝ ըստ Ցելսիուսի:
Հագնելով լեռնադահուկային հանդերձանքը՝ նախագահները բարձրացրել են լեռնալանջ՝ իրենց ներկայությամբ զարմացնելով զբոսաշրջիկներին:
Ռուսաստանի նախագահը դրական է գնահատել Սոչիի լեռնալանջերից մեկը: Բանակցություններն սկսելուց առաջ Պուտինը հույս էր հայտնել, որ իրենց կհաջողվի միասին հանգստանալ և սահել դահուկներով:


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա