«Երեւան–Կենտրոն» ՔԿՀ պետի ունեցվածքը
«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ արդարադատության նախարարության «Երեւան–Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի պետ Վահե Պապոյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. տարեկան հայտարարագիրը:
Էթիկայի հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված փաստաթղթից տեղեկանում ենք, որ Վահե Պապոյանը ներկայացրել է տվյալներ միայն դրամական միջոցների եւ նշված հարկային տարում ստացած եկամտի մասին:
Հայտարարագրում անշարժ եւ շարժական գույքի վերաբերյալ տվյալներ չկան:
Ներկայացված փաստաթղթից տեղեկանում ենք, որ Վահե Պապոյանը, որպես դրամական միջոց, նշված հարկային տարվա սկզբում հայտարարագրել է 1 700 000 ՀՀ դրամ: 2018 թվականի վերջում այդ գումարը նույն չափով պահպանվել է:
2018թ. «Երեւան–Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի պետի եկամուտը գոյացել է աշխատավարձից՝ կազմելով 4 065 639 ՀՀ դրամ:
Վահե Պապոյանը «Երեւան–Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի պետի պաշտոնը ստանձնել է 2017 թվականի հուլիսին»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա