Փաշինյանը մտադիր է առաջիկայում պաշտոն առաջարկել դաշնակցական Արծվիկ Մինասյանին
«Ժողովուրդ» թերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների պնդմամբ` վարչապետ Նիկոլ Փաշինյանը մտադիր է առաջիկայում պաշտոն առաջարկել ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանին, որը թավշյա հեղափոխությունից հետո նրա կառավարության անդամ էր, զբաղեցնում էր ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի պաշտոնը:
Ըստ մեր տեղեկությունների` Փաշինյանն այս քայլին է գնալու՝ հաշվի առնելով Մինասյանի փորձառությունը, նաեւ սա տեղավորվում է ՀՅԴ-ի հետ համագործակցության պատրաստակամության մասին իր հայտարարության տրամաբանության շրջանակներում:
Սակայն Արծվիկ Մինասյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց, որ չի լսել նման խոսակցություն, առավել եւս առաջակություն չի ստացել։ «Այնուամենայնիվ, եթե առաջակություն էլ լինի, չեմ ընդունի։ Չեմ համաձայնի որեւէ քաղաքական պաշտոնի, որովհետեւ ես չեմ ուզում լինել մի կառավարությունում, որտեղ ուղղակի կատարող եմ լինելու»,-նշեց նա՝ հավելելով,- «Սակայն պատրաստ եմ իմ ուժերի չափով օգնել իշխանություններին, առաջարկություններ անել եւ այլն»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա