Ո՞վ է խաբում Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներին
«168 ժամ» թերթը գրում է.
«Ինչո՞ւ դեռ երեկվա դրությամբ չէին տրվել ուսուցիչների աշխատավարձերն ու մեկուկես ամիս թոշակի սպասող թոշակառուների չնչին գումարները։ Այս հարցը թեեւ օրեր շարունակ պետական գերատեսչությունների ղեկավար կազմին տրված հսկայական պարգեւավճարների թեմային զուգահեռ քննարկվում էր հասարակության շրջանում եւ սոցիալական ցանցերում, սակայն հասկանալի չէր, թե խնդիրն ինչում է։
Երեկ մեզ հայտնի դարձավ բուն պատճառը։ 2018թ. պետական բյուջեի հարկային եկամուտների հաստատված ցուցանիշը կազմել է 1,261.5 մլրդ դրամ, իսկ հարկային եկամուտների փաստացի մեծությունը՝ 1,257.9 մլրդ դրամ։ Այսինքն՝ կատարողականը կազմել է 99.7 % եւ 2018 թ. հաստատված բյուջեն 3.6 մլրդ դրամով կամ 0.3 տոկոսային կետով թերակատարվել է։
Սակայն «168 ժամի» տեղեկություններով՝ իրական թերակատարումը շատ ավելի մեծ է եղել, քան վերը նշված 3.6 մլրդ դրամը, քանի որ 2018թ. դեկտեմբեր ամսվա ընթացքում հարկային եկամուտ ճանաչված գումարների մեծությունն արհեստականորեն ավելացվել է։
2018թ. դեկտեմբերի 20-ից հետո` դեկտեմբերի 24-28-ն ընկած ժամանակահատվածում, մի քանի տասնյակ հարկ վճարողների միասնական հաշվին առկա գումարներն ինչ-որ արհեստական հիմքերով մուտքագրվել են բյուջե (ճանաչվել է հարկային եկամուտ)՝ այդ գումարները 2019թ. աոաջին երկու ամիսներին վերադարձնելու պայմանով։ Այդպիսով, իշխանությունները պատրանք են ստեղծել, իբրեւ թե Բյուջե 2018-ը թեթեւ շեղումներով կատարված է, այնինչ իրականում պատկերը շատ ավելի տխուր է, քան ներկայացնում են»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա