Ռոբերտ Քոչարյանը չի ընդունում կաշառք ստանալու մեղադրանքը. փաստաբան
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չի ընդունում իրեն առաջադրված՝ առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու վերաբերյալ նոր մեղադրանքը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ Արամ Օրբելյանը։
Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված նոր մեղադրանքն առնչվում է գործարար Սիլվա Համբարձումյանի կողմից ենթադրյալ կաշառք տալու մասին հայտարարությանը:
Փաստաբանը նշեց, որ տեղյակ չէ, թե արդյոք Սիլվա Համբարձումյանը որևէ ցուցմունք տվել է Քոչարյանի դեմ, քանի որ անձին մեղադրանք առաջադրելիս, վարույթն իրականացնող մարմինը նկարագրվում է միայն մեղադրանքի էությունը։
Քոչարյանին մեղսագրվող կաշառք ստանալու ենթադրյալ արարքն ըստ փաստաբանի՝ վերաբերվում է 2008թ.–ի ժամանակահատվածին։
«Այսօր Սիլվա Համբարձումյանը գրեթե ամեն տեղ հայտարարում է, որ կապ չունի կաշառք տալու հետ»,–ասաց նա։
Փաստաբանի խոսքով՝ Ռոբերտ Քոչարյանը կտրականապես չի ընդունում առաջադրված մեղադրանքը, ավելին ներկայումս դատարանում Սիլվա Համբարձումյանի դեմ Քոչարյանի կողմից քաղաքացիական հայց կա ներկայացված զրպարտության վերաբերյալ։
Օրբելյանը միաժամանակ նկատեց որ իր համար անհասկանալի է, թե ինչու է կաշառք ստանալու մեղադրանքն առաջադրվել Մարտի մեկի գործի շրջանակներում։
«Չի բացառվում, որ Մարտի մեկի գործով գործընթացը լուրջ խոչընդոտների է հանդիպել և Քոչարյանի գործն ինչ–որ ձևով չքնացնելու համար ավելացրել են այս մեղադրանքը»,–ասաց նա՝ նշելով, որ Քոչարյանի գործով ՀՔԾ–ն առաջնորդվում է մեղավորության կանխավարկածով։
«Կառավարության ծրագրի քննարկման ժամանակ խոսվում է անմեղության կանխավարկածխը մեղավորության կանպխավարկածով փոխելու մասին, և չի բացառվում Քոչարյանին նոր մեղադարքն առաջադրելն այս նույն կոնցեպտի շարունակությունն է, ինչը խիստ անհանգստացնող է»,–ասաց նա՝ շեշտելով, որ անմեղության կանխավարկածը ոչ մի դեպքում չի կարելի փոխարինել մեղավորության կանխավարկածով։
Ավելի վաղ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը հայտարարել էր, որ բացի ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ՝ սահմանադրական կարգի տապալելու վերաբերյալ մեղադրանքից, Ռոբերտ Քոչարյանին փետրվարի 12–ին մեղադրանք է առաջադրվել նաև ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով՝ առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու վերաբերյալ։


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ