Կարեն Խաչանովը պարտվել է աշխարհի 211-րդ ռակետին
Ռուսաստանը ներկայացնող թենիսիստ Կարեն Խաչանովը պարտվել է Ռոտերդամի մրցաշարի մեկնարկային խաղում:
Խաչանովը, որ մրցաշարի երկրորդ համարն է, 3 սեթում 6:3, 3:6, 2:6 հաշվով զիջել է աշխարհի 211-րդ ռակետ հոլանդացի Տալոն Գրիկսպորին:
1 ժամ 39 րոպե տևած հանդիպման ընթացքում Տալոնի ակտիվում գրանցվել է 1 էյս, 3 կրկնակի սխալ և 3 բրեյք-փոինք՝ 8 հնարավորից, իսկ Խաչանովը, որը զբաղեցնում է ATP վարկանիշայկին աղյուսակի 11-րդ հորիզոնականը, թույլ է տվել 6 կրկնակի սխալ և իրացրել 1 բրեյք:
Մրցաշարի երկրորդ շրջանում 22-ամյա Տալոն Գրիկպսորը մրցելու է ֆրանսիացի Ժո-Վիլֆրիդ Ցոնգայի կամ իտալացի Տոմաս Ֆաբիանոյի հետ:
Հավելենք, որ Ռոտերդամի մրցաշարի գործող չեմպիոնը 37-ամյա Ռոջեր Ֆեդերերն է: Շվեյցարացի թենիսիստը նախորդ խաղարկության եզրափակչում հաղթել է բուլղարացի Գրիգոր Դիմիտրովին, իսկ այս տարի չի մասնակցում մրցաշարին:


















































Ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված տեղումներ, բուք կլինեն
Դադարեցրել եմ անդամակցությունս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը․ Վլադիմիր Վարդանյան
Ինչո՞ւ չունենք կանաչ Երևան
Տղամարդն Իրանից Հայասատան է տեղափոխել 22 կգ թմրամիջոցով պարկ
Պարզեցվել է անհատական բնակելի տների կառուցման գործընթացը
Գյումրու գլխավոր ճարտարապետը մեղադրյալի աթոռին է՝ կաշառք ստանալու, պաշտոնեական կեղծիքի համար
Իրանի դեմ հարվածների ֆոնին ՀԱԵ Ատրպատականի թեմը դադարեցրել է եկեղեցական արարողությունները
Իրանի հարստացված ուրանի պաշարները միջուկային օբյեկտների փլատակներում են
Հայաստանում 2025 թվականի ընթացքում արտադրված էլեկտրաէներգիայի 14%-ը բաժին է հասնում արևային կայաններ...
Իրանի հավաքականները կարող են որակազրկվել և հեռացվել ՖԻՖԱ-ի բոլոր հետագա մրցաշարերից