Նիկոլ Փաշինյանը մնացել է Հայկ Չոբանյանի եւ Անդրեյ Ղուկասյանի հույսին
«Փաստ» թերթը գրում է. «Դեկլարատիվ բնույթի հայտարարություններից անցումը կոնկրետ արդյունքների, կարծես թե, այնքան էլ չի ստացվում:
«Փաստ» օրաթերթի տեղեկություններով, իշխանություններին պարբերաբար զեկուցվում են օրեցօր աճող արտագաղթի եւ տնտեվում են օրեցօր աճող արտագաղթի եւ տնտենի որ իրենց կողմից հռչակած տնտեսական հեղափոխությանը, բացի ֆեյսբուքյան մեկնաբաններից, արձագանքներ չկան:
Բանն այն է, որ վարչապետի՝ պարբերաբար հնչեցվող ներդրումային դաշտի թափանցիկության եւ ՀՀ–ում կոռուպցիայի վերացման մասին հայտարարությունները արդեն վստահություն չեն ներշնչում եւ, ըստ «Փաստի» աղբյուրների, Փաշինյանը հույսը դրել է լոկալ, տեղական հայրենասիրության ֆոնի ներքո ներդրումներ ներգրավելու վրա եւ մարզպետներին հանձնարարել է մարզերում կատարել խորքային ուսումնասիրություններ՝ հասկանալու, թե տվյալ մարզում ՀՀ սահմաններից դուրս ապրող ինչ գործարարներ կան, եւ, ըստ այդմ, յուրաքանչյուրի հետ անհատական աշխատանքներ տանել, խնդրել, որ մարզերում գումարներ ներդնեն:
Այս հարցում վարչապետը մեծ հույսեր է կապում հատկապես Տավուշի նորանշանակ մարզպետ Հայկ Չոբանյանի եւ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի հետ: Ի դեպ, Ղուկասյանը նեղ շրջապատում դժգոհել է՝ ասելով, թե «վարչապետն իրեն ուղղակի կրակն է քցել»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը